«Հրապարակ». Արմեն Սարգսյանը չի պատրաստվում ստորագրել աղմկահարույց օրինագիծը

Загрузка...

Որոշ տեղեկություններով, նախագահ Արմեն Սարգսյանը չի պատրաստվում ստորագրել նախօրեի աղմկահարույց օրինագիծը։



Նա նեղ միջավայրում այն «հետքայլ» է անվանել եւ պատրաստվում է օգտվել օրենքով սահմանված 21 օրվա ժամկետից ու այն ուղարկել ՍԴ, որը կարող է դրա սահմանադրականությունը քննել 3 ամսում։

Այս մտադրության մասին է վկայում նաեւ նախագահի կայքում հրապարակված տեղեկությունը․



«Նախագահը հեռախոսազրույցներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ Արա Բաբլոյանի հետ եւ քննարկել ստեղծված իրավիճակը․․․ օրենքի նախագծին նա կանդրադառնա Երեւան վերադառնալուն պես՝ նախաձեռնելով խորհրդակցություններ կառավարության եւ ԱԺ ղեկավարության հետ:

Նախագահը հորդորում է լինել զուսպ եւ հանդուրժողական միմյանց հանդեպ եւ համոզված է, որ ստեղծված իրավիճակը հնարավոր է եւ պետք է հանգուցալուծել Սահմանադրության եւ օրենքների շրջանակում՝ բանակցության եւ երկխոսության ճանապարհով»

Աղբյուր՝ Հրապարակ