Ընկերուհիս 64 տարեկան է, նրան բոլորը նախանձում են. ոչ մի խնդիր մաշկի հետ, կնճիռներ չես տեսնի

Հարգում եմ տարեց մարդկանց, միշտ ուշադիր լսում եմ նրանց:

Հպարտորեն կարող եմ ասել, որ ինձնից 2 անգամ մեծ ընկերներ ունեմ:

Օսլայով դիմակի բաղադրատոմսը ինձ ասել է կին, որի իրական տարիքը ստույգ ոչ ոք չգիտի, այդպիսի թարմ դեմք հազվադեպ կհանդիպես նույնիսկ երիտասարդների շրջանում:

Փորձիր EnterTrain-ի այս հրաշալի դիմակները, որոնց հիմնական բաղադրիչը օսլան է:

Նույնիսկ մեկ պրոցեդուրայից հետո դեմքի մաշկը կձգվի և կփայլի:

Դեմքի դիմակ օսլայով

Բաղադրիչները՝

  • 1 ճ. գ. օսլա
  • 1 թ. գ. աղ
  • 1 թ. գ. մեղր
  • Մի քիչ տաք կաթ

Կիրառումը

Խառնիր դիմակի բոլոր բղադրիչները մինչև շիլա դառնալը:

Դիմակը քսիր դեմքի մաքուր մաշկի վրա:

Դիմակը պահիր 30րոպե:

Զգուշությամբ բամբակի միջոցով հեռացրու խառնուրդի մնացորդները, լվա դեմքդ:

Օսլայով և եղերդով

Օսլայով դիմակները ձգում են մաշկը, տոնուս են տալիս, ակտիվացնում են մաշկային ծածկույթում տեղի ունեցող ներքին գործընթացները:

Այս խառնուրդներում առկա լրացուցիչ բաղադրիչները միայն ուժեղացնում են օսլայի ազդեցությունը:

Բաղադրիչները՝

  • 4 ճ. գ. օսլա
  • 4 ճ. գ. թթվասեր
  • 3 ճ. գ. եղերդի փոշի

Կիրառումը՝

Դիմակի բոլոր բաղադրիչները խառնիր մինչև թանձրանալը:

Քսիր դեմքի մաքուր մաշկին:

Դիմակը լվա քսելուց 30 րոպե անց:

Օսլայով և ձվի սպիտակուցով դիմակ

Բաղադրիչները՝

  • 1 ճ. գ. կարտոֆիլի օսլա
  • Մի քիչ եռացրած ջուր
  • 1 ձվի սպիտակուց
  • 0,5 թ. գ. կիտրոնի հյութ

Կիրառումը՝

Օսլան խառնիր ջրին մինչև թանձրանալը:

Ավելացրու 1 ձվի սպիտակուց և մի քիչ կիտրոնի հյութ: Խառնիր ամենը:

Պետք է մածուցիկ զանգված ստացվի, որը հարմար կլինի քսել դեմքին:

Դիմակը քսիր դեմք մաքուր մաշկին և թող 40 րոպե:

Դիմակը հանիր տաք ջրով թրջված բամբակով:

Կնճիռների դեմ օսլայով դիմակը կփոխարինի բոտոքսին: Որքան շուտ սկսես այսպիսի դիմակներ անել, այնքան լավ կլինի, պետք չէ սպասել մաշկի տարիքային փոփոխություններին: