Այս խորամանկ հնարքը քչերին է հայտնի․Այսպես լվացարանի խցանված անցքը միանգամից կբացվի

Այսօր ձեզ ենք ուզում ներկայացնել մի բավականին տարածված խնդրից՝ լվացարանի խցանումից խորամանկ կերպով դուրս գալու հրաշալի տարբերակ։

Եվ նորից ժողովրդական միջոցները ավելի արագ են և արդյունավետ քան մեր օրերում մեծ տարածում գտած քիմիական նյութերը։ Սա փորձված մեթոդ է։

Այս խորամանկ հնարքը ինձ պատմել է տատիկս։ Այն օգնում է բացել լվացարանի խցանումը։
Մենք մեծ սիրով կկիսվենք ձեզ հետ այս միջոցով։

Բաղադրիչներ

  • 200 գրամ խմորի փխրեցուցիչ,
  • 200 գրամ աղ,
  • 150 մլ․ քացախ,
  • ջուր։

Պատրաստումը և օգտագործումը

Խառնեք աղը և փխրեցուցիչը։
Զգուշորեն լցրեք խառնուրդը լվացարանի անցքի մեջ (ինչպես ցույց է տրված լուսանկարում)։

Ժամանակի ընթացքում լվացարանում կամ վաննայում կուտակվում են բազմաթիվ կեղտեր և փոշիներ։ Եվ մի գեղեցիկ օր հեղեղատարի խցանումն այնքան շատ է լինում, որ ջուրը չի կարողանում անցքերով հոսել։ Մի շտապեք սանտեխնիկ կանչել, քանի որ այդ իրավիճակն ունի լավ լուծում

Մի փոքր տաքացրեք քացախը և այն նույնպես լցրեք հոսքի համար պատասխանատու անցքի մեջ։ Տեղի կունենա սովորական քիմիական ռեակցիա և միջոցը կսկսի փրփրել։

Հետո լցրեք տաք ջուր, որպեսզի այդպիսով լվաք խողովակները։ Այժմ ջուրն այլևս ոչ մի խոչնդոտի չի հանդիպի, քանի որ խցանված անցքն այլևս բացված է։

Միջոցն իսկապես շատ պարզ է։ Այս բաղադրիչները շատ լավ անկացնում են ցանկացած կեղտի կուտակում՝ ընդհանրապես չվնասելով խողովակները։