Ժամը քանիսի՞ն եք ծնվել.Ձեր ճակատագիրն ինչ֊որ չափով կախված է դրանից!

Օրն ամբողջությմաբ բաժանվում է 6 մասի,դրանք տարբերվում են էներգետիկ դաշտով։Եթե հաշվի առնենք այս տարբերությունները,ապա շատ բան կհասկանանք։

Առաջին շրջան.00։00֊04։00

Այս շրջանում ծնված մարդիկ գիտության և խոհեմության աղբյուր են։

00։00֊02։00

Այս մարդիկ շատ լավ կազմակերպիչներ են։Նրանց վերլուծողական կարողություններն անգնահատելի են։Դպրոցում նրանք գերազանցիկ են եղել,մտերիմ մարդկանց շրջանում զգում են ինչպես ձուկը ջրում։Սիրում են շբվել։

02։00֊04։00

Այս մարդիկ զգուշավոր են,մտածելով են գումար ծախսում։Նրանք սիրում են աշխատել,պահպանում են տան կոկիկությունը։Նիանք շատ են սիրում արվեստ և երաժշտություն,շատ նվիրված են։

Երկրորդ շրջան.04։00֊08։00

Այս շրջանում ծնված մարդիկ շատ համառ են։

04։00֊06։00

Այս մարդիկ կարող են ագրեսիվ լինել։Շատ վառ անհատականություն են։Նրանց հետ հաստատ չես ձանձրանա։Շատ հաջողված կարիերա ունեն։Նրանց կողքին պետք է ուժեղ մարդ լինի։

06։00֊08։00

Այս մարդիկ շատ խորը բնավորություն ունեն,հարուստ ներաշխարհ։Նրանք հեշտությամբ կարողանում են մտնել դիմացինի դրության մեջ։

Երրորդ շրջան.08։00֊12։00

Այս մարդիկ բավականին շատ ամբիցիաներ ունեն։Մեծ շանսեր ունեն հաջողությունների հասնելու,շատ տաղանդավոր են։

08։00֊10։00

Հիմնականում այս մարդիկ շատ ընկերներ են ունենում,ընկերասեր են և հաճելի շբման մեջ։Նրանք երբեք չեն ընդունի սուտը։

10։00֊12։00

Այս մարդիկ հիմնականում ղեկավարի պաշտոն են զբաղեցնում,մեծ կշիռ ունեն շրջապատում։Սիրային հարաբերություններում հավատարիմ են,սակայն նրանց բախտն ավելի շատ կարիերայում է բերում։

Չորրորդ շրջան.12։00֊16։00

Այս մարդիկ շատ հետաքրքրասեր են։ Նրանք ծնված են ուսուցիչ դառնալու համար։Չեն պատկերացնում իրենց կյանքը առանց սկանդալների։

12։00֊14։00

Նրանք կարող են վատ աշակերտ լինել,սակայն հիանալի ուսուցիչներ են։ Նրանց շատ են դիմում խորհրդի համար։Սիրում են ճամփորդել և նոր տպավորություններ ունենալ։

14։00֊16։00

Այս մարդիկ սիրում են օգնել ուրիշներին։Նրանք շատ գրավիչ են և իրենց կողակից ընտրում են կրկին գրավիչ մարդկանց։Նրանց հետ բոլորն են ուզում ընկերություն անել։

Հինգերորդ շրջան.16։00֊20։00

Այս մարդիկ ակտիվ են։Միշտ նորություններ են փնտրում,սակայն բոլոր քայլերը հաշվարկում են։

16։00֊18։00

Այս մարդկանց բախտը կամ միշտ բերում է կամ լիովին անհաջողակ են։Շատ ռոմանտիկ անձնավորություններ են։Մարդիկ շատ հեշտ են շբվում նրանց հետ,իդեալակն կին կամ ամուսին են։

18։00֊20։00

Աշխատանքը նրանց կյանքում ամենակարևորն է։Շատ են մտածում իրենց առողջության մասին, սննդակարգ են պահում։Նրանց մեջ շատ են բժիշկները և ծրագրավորողները։

Վեցերորդ շրջան.20։00֊00։00

Այս մարդիկ շատ ուժեղ բնավորություն ունեն,ի ծնե առաջնորդներ են։ Ինքնավստահությունը նրանց և՛ առավելությունն է և՛ թերությունը։

20։00֊22։00

Նրանց տեղը բեմում է,լի են սիրով և կրքով։Առաջին հայացքից սիրահարվում են։Նրանք ասես կինոաստղ լինեն։

22։00֊00։00

Այս մարդիկ սիրում են հոգ տանել շրջապատի մարդկանց մասին։Նրանց համար ամենակարևորը ընտանիքն է։ Մեծ ազդեցություն են ունենում մարդկանց վրա։

Նյութը հրապարակման պատրաստեց Haytimes.ru-ն