Ազատվեք հերպեսից




Loading...

Այս վիրուսը կարող է տարիներով մնալ օրգանիզմում և ոչ մի կերպ չարտահայտվել: Իսկ երբ իմունային համակարգը թուլանում է, հերպեսն անսպասելիորեն «ծաղկում» է: Estet-portal.com-ի հաղորդմամբ՝ որպես կանոն՝ հերպեսը թեթև ընթացք է ունենում:

Սկզբնական շրջանում շուրթերի հատվածում կարող է քոր, ծակոց զգացվել: Առաջանում է կարմրածություն:
Օրեր անց վնասված հատվածում փոքր փուչիկներ են առաջանում, որոնց մեջ թափանցիկ հեղուկ է առկա, դրանց չափերն աստիճանաբար մեծանում են:
Փուչիկները պայթում են, դրանց տեղում բաց վերքեր են առաջանում, որոնցից հեղուկ է դուրս գալիս:
Խոցը թաղանթով է ծածկվում, որը պաշտպանում է վարակներից:
Վերքն աստիճանաբար ապաքինվում է, դրանից հետք չի մնում:

Загрузка...

Եթե հերպեսն առաջին անգամ է նկատվում, կարող է ավելի ծանր ընթանալ: Այս նշանները կարող են ուղեկցվել գլխացավով, տենդով, լիմֆատիկ հանգույցների մեծացմամբ, մկանային ցավով:

Загрузка...
loading...

Հերպեսը երբեմն կարող է բարդությունների պատճառ դառնալ, այդ պատճառով այն չի կարելի անուշադրության մատնել: Բժիշկները սովորաբար հակավիրուսային դեղորայք են նշանակում, որոնք կանգնեցնում են վիրուսի բազմացումը, նպաստում վերքի ապաքինմանը: Հերպեսի բուժման ընթացքում կարող են օգտագործվել նաև բնական միջոցներ, այդ թվում՝ երիցուկ:

1 ճաշի գդալ երիցուկի տերևներին մի բաժակ եռացրած ջուր ավելացրեք, թողեք 30 րոպե: Քամեք, ավելացրեք 1 ճաշի գդալ պրոպոլիսի թուրմ: Անհրաժեշտ է ընդունել օրվա ընթացքում 3 անգամ՝ յուրաքանչյուր անգամ 1 ճաշի գդալ:

Загрузка...