Թոշակառուներն ու նպաստառուները 2019 թ.-ից առնվազն իրենց սնունդը գնելու հնարավորություն կունենան




Loading...
Загрузка...
loading...
Загрузка...

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 13-ին խորհրդարանում հայտարարեց`կառավարության քաղաքականությունը կա և լինելու է աշխատանքի խրախուսումը. իրենք քաղաքացիներին քաջալերելու են, որ նրանք վեր կենան, ուղղեն իրենց մեջքը, հավատան իրենց ուժերին, հավատան, որ կարող են արդյունք ստեղծել: Կառավարության ղեկավարն ասաց, որ պետք է կոչ անեն` քաղաքացիներն իրենց աղքատության և հուսահատ վիճակի հետ չհամակերպվեն, այլ քայլեր անեն այդ վիճակը հաղթահարելու համար: Փաշինյանն ասաց, որ աշխատանքը խրախուսելու քաղաքականությանը զուգահեռ` իրենք նաև լրջագույն սոցիալական ծրագրեր են իրականացնում հենց 2019 թ. բյուջեով:

«Մենք բյուջետային որոշումների արդյունքում կհասնենք մի իրավիճակի, երբ ՀՀ-ում 85 հազար նպաստառու և թոշակառու, ում ստացած նպաստը և թոշակը գտնվում են պարենային գծից ներքև, 2019 թ.-ից կստանան այնպիսի թոշակ, որ մենք համոզված լինենք` նրանք առնվազն իրենց հաց, սնունդը գնելու հնարավորություն կունենան»,- ասաց նա:
Վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ կուտակային կենսաթոշակային համակարգի փոփոխության արդյունքում իրենք արդեն իսկ բարձրացրել են 6000 քաղաքացու աշխատավարձերը`այդ ընթացքում տարեկան 14 մլրդ դրամ թողնելով շրջանառության մեջ: Նա հայտնեց, որ եկամտահարկի փոփոխության արդյունքում ավելանալու է 210 հազար մարդու աշխատավարձ, միկրոբիզնեսի հետ կապված որոշումների արդյունքում էլ, ըստ էության, ավելանալու են մոտ 70 հազար քաղաքացիների եկամուտները: Փաշինյանը հիշեցրեց` որոշում է կայացվել, և 2019 թ. կբարձրանան պոլիկլինիկաների 14 հազար աշխատողների աշխատավարձերը: Սրանք, ըստ Փաշինյանի, կարևոր ցուցանիշներ են` ընդգծելու համար, որ իրենք զուգահեռաբար հավասարակշռված առաջ են գնում աշխատանքը խրախուսելու և սոցիալական ապահովության որոշակի երաշխիքներ ստեղծելու ճանապարհով:

Загрузка...