Ահա,թե ինչ տեղի ունեցավ,երբ տարեց կինը խնդրեց բուժքրոջը կտրել ձեռքի եղունգները…

Տարեց մարդիկ շատ զգացմունքային են, դյուրազգաց ու փխրուն:Նրանք բոլորը,այնպես,ինչպես երիտասարդ տարիներին,տարբեր կարիքներ ունեն,բայց շատ դեպքերում ամաչում են բարձրաձայնել դրանց մասին:Իրականում տարեց մարդուն ժպտալու համար այնքան էլ շատ բան պետք չի:Այս պատմությունը շատ լավ է ներկայացնում այդ մարդկանց ներաշխարհը:Իրականում անհրաժեշտ է շատ զգույշ  և նրբանկատ լինել տարեց մարդկանց հետ:

Բրենդալին Մեյ Պորտերը ծերանոցում բուժքույր է աշխատում:Ծերերից շատերը չափազանց ամաչկոտ են ու այդ պատճառով  ինչ-որ բան խնդրում են ծայրահեղ դեպքում:Վերջերս ծերանոց եկած մի տարեց կին խնդրեց Բրենդալինին կտրել իր ձեռքերի եղունգները:Երբ  աղջիկն առաջարկեց եղունգները լաքապատել, կինը չհամաձայնվեց:

Ահա թե ինչ գրեց աղջիկն այդ պատմության մասին.

«Այսօր ես կարգի էի բերում մեր ծերանոցի կանանցից մեկի եղունգները ու երբ ցանկացա լաքապատել,նա կատեգորիկ հրաժարվեց:

Նա շատ ամաչում էր իր ձեռքերի տեսքից ու ասաց ,որ քանի որ ձեռքերը գեղեցիկ չեն, չի ուզում դրանց վրա ուշադրություն գրավել:Տարեց կնոջ ձեռքերը պատված էին տարիքային պիգմենտներով ու կնճիռներով,բայց նա վերջապես համաձայնվեց գոնե թափանցիկ լաքով պատել:

Բուժքույրը երկար մտածելուց հետո կնոջն ասաց, որ նրա ձեռքերը հիասքանչ են:Դրանք պատմում են մի ողջ կյանքի պատմություն:Դրանք պատմում են սիրո ու հոգատարության մասին:Դրանք դիպել են իրենց սիրելի մարդկանց,ում համար հիմա էլ շատ ցանկալի են»:

Նրա ջերմ խոսքերը խորը հետք թողեցին կնոջ հոգում:Դրանից հետո նա համաձայնեց բաց վարդագույն լաք քսել:

Նրա գրառումը մեծ անդրադարձ ունեցավ ու շատ մարդիք արձագանքեցին:Ոմանք նույնիսկ ուղարկեցին իրենց սիրելիների ձեռքերի լուսանկարները.և դրանք բոլորը հիանալի տեսք ունեին:

Հապա նայեք.

Նյութը հրապարակման պատրաստեց Newsmedia24.ru