Ո՞վ և ինչպե՞ս է վնասել սահմանը հատած Արո Ղազարյանին. ինչ լուսանկարներ է տարածել ադրբեջանական կողմը




Loading...

Օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, զինծառայող Ղազարյանը գտնվում է նրանց մոտ:



Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից.

Իսկ Ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են հետևյալ հաղորդագրությունը.

-Сегодня в районе 12 часов дня на линии фронта в Физулинском направлении был задержан дезертировавший армянский военнослужащий Аро Айкович Казарян, сообщает пресс-служба Минобороны Азербайджана.

Во время первичного допроса, выяснилось, что военнослужащий совершил дезертирство, не выдержав издевательств и нечеловеческого обращения со стороны сослуживцев.

На протяжении долгого времени он подвергался побоям со стороны своих командиров и сослуживцев, о чем свидетельствуют гематомы на голове и многочисленные раны на теле.

Loading...

Солдату также прижигали пальцы рук сигаретами. В настоящее время Аро Казаряну оказывается медицинская помощь.

—Այսօր ժամը 12-ի սահմաններում Ֆիզուլիի ուղղությամբ տեղակայված առաջնագծում ձերբակալվել է սահմանը հատած հայ զինծառայող Արայիկ Հայկի Ղազարյանը, հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Նախնական հարցման ընթացքում պարզ է դարձել, որ զինծառայողը դիմել է փախուստի՝ չդիմանալով ծառայակիցների կողմից ծաղրանքներին և անմարդկային վերաբերմունքին:

Նա երկար ժամանակ ծեծի է ենթարկվել հրամանատարների և ծառայակիցների կողմից, ինչի մասին վկայում են գլխի և մարմնի վրա առկա հեմատոմաները:

Ինչպես նաև, զինվորի ձեռքերն այրել են ծխախոտով: Ներկա պահին Արո Ղազարյանին ցուցաբերվում է բուժօգնություն:

Loading...