Կապշեք զարմանքից, երբ իմանաք, թե ով է իրականում ԱԺ-ի տարօրինակ արտաքին ունեցող աշխատակիցը. ամբողջ համացանցը հենց հիմա պայթեցնում է սա




Loading...

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը Հանրային հեռուստաընկերության լրագրողի հետ զրույցում խոսել է 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո Արցախի զորամասերից Երևան զորք բերելու մասին: Նա ասել է, որ զորքը բերվել է ազատագրված շրջաններից, որտեղ տեղակայված զորամասերը Հայաստանի զինված ուժերի մաս են:

Լրագրողի հարցին, թե ազատագրված շրջանները չե՞ք համարում Արցախի Հանրապետության մաս, փաստաբանը պատասխանել է. «Արցախի Հանրապետության մաս այդ տարածքները չեն կարող համարվել ապրիորի»:



Խուդոյանը պնդել է Քոչարյանի այն պնդումը, որ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերից ոչ մի զինծառայող չի ներկայացել Հայաստանի Հանրապետություն:

Մի կողմ թողնենք այն, որ Արցախի Պաշտպանության նախարարի այն ժամանակվա տեղակալ Սամվել Կարապետյանը (Օգանովսկի) իր ցուցմունքներում այլ բան է հայտարարում: Խոսքն այս դեպքում այլ բանի մասին է: Փաստաբանների հանդեպ չի կարող որեւէ դժգոհություն լինել, թե ում են նրանք պաշտպանում: Բայց ամեն գնով պաշտպանյալին արդարացնելու համար փաստաբանն իրավականից անցել է այլ հարթություն, հարվածի տակ դնելով հայկական երկու պետությունների քաղաքական դիրքերը:

Ավելին, փաստաբանը անում է հայտարարություն, որով կասկածի տակ է դնում այդ տարածքների պատկանելությունը Արցախին, այն դեպքում, երբ Արցախի Սահմանադրության մեջ հստակ ամրագրված են ներկայիս սահմանները:

Loading...

Փաստաբանն իհարկե կարող է արդարանալ, որ ինքը ներկայացրել է պարոն Քոչարյանի դիրքորոշումը Արցախի սահմանների ու տարածքների վերաբերյալ:

Է՞լ ինչի են պատրաստ Քոչարյանն ու իր փաստաբանը:

Պաշտոնական Ստեփանակերտը կարձագանքի՞ այս մեղմ ասած խայտառակ, իրականում հակապետական հայտարարություններին:

Քոչարյանի պաշտպանի խայտառակ հայտարարությունը

Loading...