VIDEO.Կապշեք, երբ տեսնեք ինչ է պատահել «Պատվից առավելի» նկարահանման ժամանակ Տաթևի հետ. բջջայինով հասցրել են նկարահանել և տեղադրել Ինստագրամում




Loading...

BRAVO.am-ը պատմել է, որ պրոդյուսեր Ելենա Արշակյանը եւ ռեժիսոր Գուրգեն Սարգսյանը նոր սերիալ են նկարահանում: Բազմասերիանոց այս նախագծի դերասանական կազմում են Արտաշես Ալեքսանյանը, Գեւորգ Գրիգորյանը, Նաստասյա Գոլովկոն, Գոհար Իգիտյանը, Աշոտ Հակոբյանը, Հմայակ Հակոբյանը, Արթուր Պետրոսյանը, Մարիամ Դավթյանը եւ ուրիշներ:

Loading...

Մեզ հետ զրույցում Ելենան խոսել է սերիալում բարձրացվող խնդիրների մասին, նաեւ տրամադրել դեռեւս չհրապարակված կադրեր նկարահանման հրապարակից:

«Պատվից առավել» նոր սերիալի նկարահանումներին



«Մեր սերիալում ներկայացվում է արժեքների խնդիրը: Խոսվում է այնպիսի բաների մասին, որ, ցավոք, պակասում են մեր իրականությունում՝ մենք հեռանում ենք մեզնից, մեր արմատներից: Մենք փորձում ենք պահպանել եւ ներկայացնել մեր արժեքները՝ ընտանիքի արժեքը, ընկերների, պատվի եւ արժանապատվության հարցերը:

Սցենարում քննադատվում է այն, ինչ ինձ փոքրուց ասել են՝ սխալ է: Ես մեծացել եմ հայկական ավանդական ընտանիքում, որտեղ պահվում են արժեքները, եւ տեսնում եմ, որ աճող սերնդում այդ ամենը պակասում է: Կուզեմ՝ ընկերության, պատվի, արժանապատվության, սիրո, ծնող-որդի փոխհարաբերությունների մասին ավելի շատ խոսենք: Եթե սխալվում եմ, որ դրանք պակասել են, ապա եւս մեկ անգամ կհիշեցնենք»,- նշել է պրոդյուսերը:

Loading...