Ինչպե՞ս բեղմնավորել տղա երեխա




Loading...

մարդկանց մտահոգում է, թե ինչպես ունենալ տղա երեխա. չէ՞ որ հենց տղան է ցեղի շարունակությունը: Տղամարդկանց համար կարծես պատվի հարց լինի տղա երեխա ունենալը: Ահա մի քանի խորհուրդ, որոնք գուցե օգնեն ձեզ:

1. Հատուկ սննդակարգ: Կար կարծիք, որ երեխայի բեղմնավորումից երկու ամիս առաջ երկու ծնողն էլ պետք է սկսեն սնվել հատուկ սննդակարգով: Եթե ցանկանում եք տղա ունենալ, ապա պետք է ընդունեք մեծ քանակությամբ սպիտակուցային սնունդ` միս, ոսպ, ինչպես նաև նատրիումով և կալիումով հարուստ մթերքներ` բանան և աղով հարուստ սնունդ: Չի կարելի ուտել լոբի, կաթ, կաղամբ և ընկուզեղեն: Եթե ցանկանում եք աղջիկ ունենալ, կերեք մեծ քանակությամբ թարմ միրգ և բանջարեղեն, ինչպես նաև մագնիումով և կալցիումով հարուստ սնունդ: Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ նման սննդակարգի հետևելով, կնոջ օրգանիզմում լուրջ փոփոխություններ են տեղի ունենում` խախտվում է միկրոէլեմենտների և նյութերի հավասարակշռությունը, ինչը հանգեցնում է վաղ ժամկետներում վիժումների:

2. Հղիանալ` հաշվի առնելով արյան թարմացման ժամկետները: Համարվում է, որ տղամարդու արյունը թարմացվում է ամեն չորս տարին մեկ, իսկ կնոջը` երեք: Հաշվարկը սկսվում է արյան մեծ քանակի կորստի պահից սկսած (վիրահատություն, աբորտ, վիժում և այլն): Եթե նման նախադեպ չկա, ապա ապագա հոր տարիքը բաժանում ենք չորսի, իսկ մորը` երեքի:

Համեմատում ենք ստացված արդյունքները, ում մոտ ավելի մեծ թիվ է, այդ սեռի երեխա էլ կծնվի: Բացառություն է կազմում ռեզուս բացասականը, քանի որ այդ դեպքում հաշվարկը կատարվում է հակառակ ուղղությամբ:

Loading...

3, Բազմաթիվ սխեմաներ ու աղյուսակներ կան, որոնք պատրաստ են հուշել, թե երբ է պետք սեքսով զբաղվել` այս կամ այն սեռի երեխա ունենալու համար:

Նման աղյուսակներում օգտագործվում են բազմապիսի տվյալներ` մոր կամ հոր տարիքը, բեղմնավորման ամիսը և այլն: Նաև որոշ գիտնականներ հավաստիացնում են, որ տղա ունենալու համար մայրը պետք է տարիքով և քաշով փոքր լինի: Ամեն դեպքում նման աղյուսակներին հավատալ այդքան էլ պետք չէ:

4. Ամենագործող միջոցներից մեկը ձվազատման հաշվարկն է: Հետաքրքիր է, որ Y քրոմոսոմն ավելի ուժեղ և արագ, բայց ավելի քիչ կենսունակ է, քան X-ը, ուստի պետք է ապահովել Y քրոմոսոմների առավելագույն մղում: Դրա համար պետք է անել հետևյալը.

-Տղամարդը պետք է առավելագույն Y քրոմոսոմ հավաքի, այսինքն դադարի սեքսով զբաղվել ձվազատումից 4-5 օր առաջ:

-Ձվազատումից մեկ շաբաթ առաջ տղամարդու համար վտանգավոր է տաքանալ, քանի որ դա հանգեցնում է Y քրոմոսոմների մահվան: Ուստի ոչ մի շոգեբաղնիք և տաք վաննա:



-Պետք է մաքսիմալ ճիշտ հաշվարկել ձվազատումը: Ինչ-որ մեկին օգնում է օրացույցը, ինչ-որ մեկին մարմնի ջերմաստիճանի փոփոխությունը: Ամենաճիշտը հատուկ թեստ գնելն է, որը ցույց է տալիս ձվազատման սկիզբը:

-Սեռական ակտից մոտ երկու ժամ առաջ տղամարդը պետք է կոֆեին պարունակող ինչ-որ բան խմել:

-Ամենաճիշտ դիրքը` տղամարդը հետևից: Օրգազմի ժամանակ տղամարդը պետք է ձգտի «մտնել» որքան հնարավոր է խորը:

-Սեռական ակտից հետո մի շտապեք լողասենյակ: Հանգստացեք և պառկած մնացեք:

-Մյուս բոլոր սեռական ակտերի ժամանակ պաշտպանվեք. դա կնվազեցնի X քրոմոսոմի մղումը:

Աղջիկ ունենալու համար ամեն ինչ ավելի պարզ է`

-Սեքսով զբաղվել դաշտանի 5-րդ օրը: Ձվազատման ժամանակ խուսափել սեքսով զբաղվելուց:

-Մինիմալ մաքսիմալ շոյանքներ, մաքսիմալ սեռական ակտեր:

-Լավագույն դիրքը` դեմ-դիմաց:

https://blognews.am/arm/news/116861

Loading...