Այս անզուգական թխվածքը պետք է պատրաստել հենց ա՛յս մեթոդով. հրաշքն էսպիսին է լինում




Loading...

Քաղցրավենիքն ինչ խոսք, այն ամենից նախընտրելի ուտելիքն է, որը սիրող մարդկանց համար ամենից կարևորն է:

Ինչ խոսք, դրա ամենից ճիշտ լուծման տարբերակներից մեկն առաջարկելու համար այսօր Ձեզ համար առանձնացրել ենք մի այնպիսի յուրօրինակ բաղադրատոմս, որի միջոցով կարող եք ստանալ այս անհավանական համեղ և իր տեսակի մեջ ահա այս հրաշք թխվածքը:

Դե ինչ այժմ անցնենք բուն գործունեությանը:

 

Loading...

 

Շոկոլադե տորթ «Հալվող հրաշք». քաղցրավենիք, որից հնարավոր չէ կտրվել:

Ներկայացնում ենք համեղ շոկոլադե «Հալվող հրաշք» տորթի բաղադրատոմսը:

Բաղադրիչները՝

5 բաժակ + 2 ճ/գ թթվասեր

2 ձու

3 բաժակ + 2 ճ/գ շաքարավազ

1,5 թ/գ սոդա

2 բաժակ ալյուր



4 ճ/գ կակոյի փոշի

1/2 կիտրոն (հյութ)

2 ճ/գ կարագ

 

Պատրաստման եղանակը՝

1. 2 բաժակ թթվասերին խառնիր ձվերը, 2 բաժակ շաքարավազը, սոդա և 2 բաժակ ալյուր:

Ստացված հեղուկ խմորը լցրու 2 ձևամանի մեջ՝ յուրաքանչյուրը նախապես ծածկելով թխելու թղթով: Մեկի մեջ ավելացրու 2 ճ/գ կակաոյի փոշի:

Թխիր 190-200°C-ի պայմաններում մոտ 20-25 րոպե:

Ըստ ցանկության՝ խմորին ավելացրու կա՛մ հատապտուղներ, կա՛մ հունական ընկույզ:

 

2. Կրեմի համար լավ հարիր 3 բաժակ թթվասերը, 1 բաժակ շաքարավազը և կիտրոնի հյութը:

3. Շոկոլադե գլազուրի համար 2 ճ/գ թթվասերը, 2 ճ/գ կակաոն, կարագը և 2 ճ/գ շաքարավազը հալեցրու մարմանդ կրակի վրա՝ մշտապես
խառնելով: Մի հասցրու եռման վիճակի:

4. Սառած բիսկվիթների վրա քսիր կրեմը և վրան գլազուրը լցրու:

Loading...