ԱՐԴԵՆ ՄԻ ՔԱՆԻ րոպե է ինչ համացանցը պայթեցնում է սա. Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի՝ Մարտի 1-ի գործով տված ցուցմունքը. շուտ նայեք քանի չեն ջնջել




Loading...

ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի՝ Մարտի 1-ի գործով տված ցուցմունքից հատված, որը 2019-ի ապրիլի 30-ին հրապարակել էր «Ժողովուրդ»-ը:

«1999-2008 թթ. ՀՀ ոստիկանության պետ աշխատած գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանը, պատասխանելով քննիչի հարցին, պարզաբանել է, որ 2008թ-ի մարտյան օրերին «Իմ հիշելովփետրվարի

28-ին կամ 29-ին ինձ հետ է կապնվել Ազգային անվտանգության ծառայության այն ժամանակվա պետ Գորիկ Հակոբյանը, ով հայտնեց, որ օպերատիվ տվյալներն են ստացվել, որ Ազատության հրապարակում կուտակվում են զենք-զինամթերք, եւ հնարավոր է, որ սադրիչ գործողություններ տեղի ունենան:

Загрузка...

Այդ տեղեկությունը ստանալուն պես ես հանձնարարել եմ Արմեն Երիցյանին մեր օպերատիվ բլոկով պարզել ԱԱԾ-ից ստացված տվյալների իսկությունը, եւ Արմեն Երիցյանն ինձ զեկուցեց, որ իրականում Ազատության հրապարակում զենք-զինամթերքի կուտակման ինֆորմացիա կա: Նման ինֆորմացիան ստանալուց հետո փետրվարի 29-ին խորհրդակցություն եմ հրավիրել ինձ մոտ եւ կարգադրել եմ առավոտյան տեխզննություն իրականացնել Ազատության հրապարակում զենք-զինամթերքի առկայություն ստուգելու համար:

Հանձնարարության կատարումը հանձնարարել եմ օպերատիվ բլոկին, որը ղեկավարում էր Արմեն Երիցյանը, իսկ ծառայության բլոկը հանձնարարել եմ Սաշա Աֆյանին: Սաշա Աֆյանը պետք է ծառայության բլոկով շրջափակեր Ազատության հրապարակը, իսկ օպերատիվ բլոկը ի դեմս ՔՀԳՎ եւ ԿՀԴՊԳ վարչությունների, պետք է իրականացնեին տեղատեսություն:

Եվ ես հանձնարարել էի, որ տեխզննում իրականացնող ուժերը հրապարակ գնային առանց հատուկ միջոցների, քանի որ հատուկ միջոցներով գնալու դեպքում չէին կարող տեխազննում իրականացնել: Իմ մտավախությունը եղել է այն, որ կարող է Ազատության հրապարակում ինչ-որ բան պայթեցնեին, տուժածներ լինեին, եւ դա բարդեին գործող իշխանության վրա. դա է եղել իմ մտավախությունը:

Մինչեւ միջացառման սկսելը Գորիկ Հակոբյանը ինձ տեղեկացրեց, որ ինֆորմացիայի արտահոսք է եղել, որ Ազատության հրապարակում տեղյակ են կատարվելիք միջոցառման մասին, եւ արդեն մարտի 1-ի առավոտյան ինձ Սաշա Աֆյանը զեկուցեց, որ Ազատության հրապարակում ոստիկաններին սպասել են, եւ տեխազննում իրականացնել չի հաջողվել, քանի որ բախում է տեղի ունեցել ոստիկանների եւ ցուցարարների միջեւ, որից հետո ցուցարարներին դուրս են բերել հրապարակից, որպեսզի կարողանային տեխզննում իրականացնել:

loading...

…Հրապարակը շրջափակվել է, որից հետո կատարվել են քննչական եւ օպերատիվ գործողություններ, որի արդյունքում հայտնաբերվել էին տարբեր տեսակի զենք-զինամթերքներ: Դրանից հետո ինձ զեկուցեցին, որ ցուցարարաները կուտակվում են Իտալիայի Հանրապետության դեսպանատան մոտ, եւ ես կարգադրել եմ ոստիկանական ուժեր ուղարկել այդ տարածք՝ հասարակական կարգը պահպանելու համար:

Նաեւ նշեմ, որ ոստիկանությունը չի ցանկացել ցրել ցույցերը, այլ միայն ցանկացել են տեղատեսություն իրականացնել՝ պարզելու համար ստացված օպերատիվ տվյալները, եւ իմ հանձնարարությունն է եղել, որ տեղզննումից հետո կարող են ցուցարարները հետ վերադառնալ եւ Թատերական հրապարակում շարունակել իրենց ցույցը:

Загрузка...

Մյասնիկյանի արձանի մոտ գնալովցուցարարները շատանում էին, որից հետո ոստիկանության ղեկավարները, ովքեր արտաքին ծառայություն էին ղեկավարում, սկսեցին բանակցել ցուցարարների ղեկավարների հետ, որպեսզի իրենց ցույցը տեղափոխեն Մատենադարանի մոտ կամ այլ տեղ Երեւան քաղաքում: Միաժամանակ ասվել է, որ Օպերայի հրապարակ գնալ հնարավոր չէ, քանի որ այնտեղ շարունակվում են քննչական եւ օպերատիվ գործողությունները:

Հիշում եմ, որ ինձ զեկուցել էին, որ սկզբում ցուցարարների ղեկավարների հետ համաձայնություն է ձեռք բերվել, որ ցույցը տեղափոխեն Մատենադարան, իսկ ոստիկանության ստորաբաժանումները հետ էին քաշվել այդ տարածքից, սակայն միջամտել է Լեւոն Զուրաբյանը եւ հրաժարվել է ցույցը տեղափոխել Մատենադարան: Այդ ժամանակ է, որ ես հանձնարարել եմ Սաշա Աֆյանին զրուցել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ եւ համոզել նրան, որ գա Իտալիայի դեսպանատան մոտ եւ ժողովրդին հանդարտեցնի, լարված իրավիճակը թուլացնի, սակայն հետագայում ինձ զեկուցեցին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարվել է գալ:

Ոստիկանության ստորաբաժանումները դուրս բերելուց հետո Մյասնիկյանի արձանի մոտ եւ հարակից տարածքներում, այդ թվում քաղաքապետարանի մոտ եւ Սունդուկյանի անվան թատրոնի մոտ, անկարգություններ եղան. ոստիկանական մեքենաներ հրկիզվեցին, եւ բախումներ եղան ոստիկանների հետ: Դրանից հետո ցուցարարները ավտոբուսներով եւ տրանսպորտային միջոցներով փակել էին Գրիգոր Լուսավորիչ փողոցը կրկեսի կողմից: Դրանից հետո ինձ զեկուցել են, որ Մյասնիկյանի արձանի մոտ բարձրախոսներ են բերել, եւ ցուցարարների առաջնորդները ելույթներ են ունենում:

Իրավիճակը գնալով լարվում էր, սկսել էին մեքենաները հրկիզել Մաշտոցի պողոտայում, եւ որպեսզի անկարգությունները ընդհանուր տարածում չունենային, երեկոյան կարգադրեցի ոստիկանական ուժերը կենտրոնացնել Ձկան խանութի մոտ: Այդ ժամանակ ոստիկանության ուժերի ընդհանուր ղեկավարումը հանձնարարել եմ Արմեն Երիցյանին: Դրանից հետո ինձ զեկուցեցին, որ բախումներ են տեղի ունենում ոստիկանության զորքերի եւ ցուցարարների միջեւ:

Զեկուցել են, որ առաջին բախման ժամանակ նետած նռնակի պայթյունից զոհվել է ոստիկանության զորքերի վաշտի հրամանատար Համլետ Թադեւոսյանը: Այդ ժամանակ ես ոստիկանության զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանին հանձնարարել եմ ամեն կերպ խուսափել ընդհարումներից եւ բախումներից:
Նշեմ նաեւ, որ Գրիգոր Գրիգորյանը ինձ զեկուցել է, որ փորձել են փշալարերով բարիկադ ստեղծել իրենց ու ցուցարարների միջեւ բախումներից խուսափելու հ

Загрузка...