Փակիր բերանդ աղջիկ, կամ գոնե խոսելուց առաջ սոդայաջուր օգտագործիր..




Loading...

Ռուզան Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ՁԳԻՐ ԼԵԶՎԻԴ ՍԱՆՁԵՐԸ, ԱՂՋԻԿ….

Загрузка...

Անահիտ Մութաֆյան- ձգիր լեզվիդ սանձերը, դու իրավունք չունես հայ ժողովրդին տականք անվանելու: Այս հերոսական ժողովուրդը 90-ականների մութ ու ցուրտ օրերին, հաճախ եռացրած ջրին երկու հատիկ օգնության ուղարկած անհամ լոբի ու աղ էր գցում և որպես ճաշ մատուցում էր ընտանիքի անդամներին, որ տունը շեն երևար, բայց օգնում էր պատերազմը հաղթող զինվորին:

Այս նվիրական ժողովուրդը երկրաշարժից հետո, օրերով պատսպարեց ու իր հարկի տակ ընդունեց անտուն ու փողոցում հայտնված մեր դժբախտ հայրենակիցներին: Այս փառապանծ ժողովուրդը Օպերայի հրապարակից ոտքով ԵՌԱԲԼՈՒՐ էր ճանապարհում իր հերոս զավակներին, որպեսզի քո նմանները այսօր հարգեին իրենց հիշատակը:

loading...

Այս տաղանդավոր ու իմաստուն ժողովուրդը Կոմիտաս ու Թումանյան է ծնել, Սարյան, Չարենց ու Տիգրան Մանսուրյան է ծնել…

Загрузка...

եթե գրեմ, թե ինչպիսին է այս հրաշալի ժողովուրդը, օրերով պիտի նստես ու կարդաս, ես կարող եմ սկսել Արգիշտի արքայից ու հասնել մեր օրերը, թե քանի անգամ է այս քաջ ու համառ ժողովուրդը տուն ու օջախ կորցրել ու նորից կառուցել, որ երկիր պահի ու մինչև օրս…

https://arm-life.ru

Загрузка...