Խորհրդային վիրաբույժի բաղադրատոմսը. ինչպես սպանել գրիպը հենց առաջին ժամերի ընթացքում




Loading...

Բոլորս էլ գիտենք, որ շատ աղ օգտագործել խորհուրդ չի տրվում։ Սակայն աղը որպես բուժական միջոց նույնիսկ օգտակար է։ Աղի լուծույթը կարող է հանել բորբոքումները. դրանով ողողում են քիթն ու կոկորդը։

Այս բաղադրատոմսը փորձված է բժիշկ Շչեգլովի կողմից, որն օգտագործել է այն Երկրորդ համաշխարհայինի տարիներին՝ վիրավոր զինվորներին բուժելիս։ Բուժքրոջ պատմածների համաձայն՝ կերակրի աղի հիպերտոնիկ լուծույթի շնորհիվ բժիշկը լուրջ վերքեր է բուժել և 3-4 օր անց թարախոտ վերքերը դադարել են փտելուց և վարդագույն են դարձել։ Բարձր ջերմությունն իջնում էր, մահացության դեպքեր գրեթե չէին լինում նրա մոտ։

Загрузка...

Նշվում է, որ լուծույթում աղը չպետք է գերազանցեր տաս տոկոսը։ Կտորը, որով կապվում էր վերքը, պետք է շնչող լիներ։ Եթե մարլյա եք օգտագործում,ապա ութ շերտով ծալեք այն։ Նման բուժումը առնվազն մեկ շաբաթ տևում է։ Լուծույթը պետք է բավական տաք լինի, երբ դնում եք վերքի վրա։ Կտորը թեթև քամեք, այն ոչ շատ չոր և ոչ էլ թաց պետք է լինի։ Վիրակապը թողեք ամբողջ գիշեր։

• Եթե հարբուխ ունեք կամ գլխացավ, այս լուծույթով շրջանաձև թրջոց դրեք ճակատին և ծոծրակին։ Հարբուխն անցնում է 1-1,5 ժամ հետո։ Գլխացավից ազատվելու համար վիրակապը թողեք մինչև առավոտ։

• Եթե ամեն դեպքում զգում եք, որ ուշացրել եք, ապա նաև մեջքին պետք է լուծույթով թրջոց դնեք (երկու շերտ խոնավ և 2 շերտ չոր սրբիչ)։

Загрузка...

1. 1 լիտր տաք եռացրած ջրի մեջ լուծեք 3 տափակ ճ.գ. աղ։ Լավ խառնեք։

2. 8 շերտ բնական կտոր վերցրեք, թրջեք լուծույթի մեջ 1 րոպե։ Մի թեթև քամեք, որպեսզի չհոսի։

3. Դրեք այն հիվանդ տեղի վրա, լավ բինտով կապեք կամ կպցրեք սպեղանիով։ Վրայից անպայման բնական բրդի կտոր դրեք և քնեք։

4. Առավոտյան հանեք այս ամենը։ Երեկոյան քնից առաջ կրկնեք սա։

https://blog.tribuna.am/

Загрузка...