Միլանից ապտակ Փաշինյանին




Loading...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Իտալյա այցը, մասնավորապես, Միլանում հայ համայնքի հետ հանդիպումը սկանդալային ընթացք է ունեցել ոչ միայն այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանի առջեւ կանգնել ու ներկայացրել են իշխանության իրական ախտորոշումը, ոչ այնքան ադրբեջանցի բլոգերի՝ իրենց հողերը վարչապետից հետ վերցնելու անհույս պահանջի , որքան Նիկոլ Փաշինյանի իտալական հոգեւոր եւ աշխարհիկ իշխանությանը հասցեագրված ծանր մեղադրանքների:

Այսպիսով՝ Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հայ համայնքի ներկայացուցիչը, ով ներկայացել է որպես գիտնական, որն աշխատում է Միլանի Եվրոպական ուռուցքաբանության ինստիտուտում, կոշտ քննադատության է ենթարկել վարչապետին.«Ես կոչ եմ անում, որ Ձեր կառավարությունը և Դուք անձամբ հրաժարական տաք: Դա ամենամեծ բանն է, որ Դուք կարող եք անել Հայաստանի համար: Այս քաղաքականությունը, որ վարում եք հիմա, տանում է Արցախը և Հայաստանը կործանման:

Загрузка...

Որպես Հայաստանի քաղաքացի` ես ծայրահեղ մտահոգված եմ նոր իշխանությունների արտաքին և ներքին քաղաքականությամբ` ատելության քարոզ, բոլոր պետական ինստիտուտների կազմաքանդում, Արցախի հարցում ոչ մի ռազմավարություն գոյություն չունի: Ես համարում եմ, որ այս քաղաքականությունը Հայաստանի ու Արցախի պետականության համար լրջագույն սպառնալիք է: Դա կործանման ճանապարհ է», ասել է տիկինը, որին ի պատասխան Փաշինյանը ողջ մեղքը կրկին բարդել է ժողովրդի վրա:

«Անընդհատ ասում եք ատելության քարոզ: Իսկ ով և որտեղ է տանում այդ ատելության քարոզը: Եթե Հայաստանում եղել են իշխանություններ, որոնց նկատմամբ ժողովրդի ունեցած միակ զգացումը ատելությունն է, դրանում իմ մեղքը ո՞րն է: Մենք ո՞ւմ ենք կոչ արել, որ ատեն:

Загрузка...

Ընդհակառակը` մեր հեղափոխությունը եղել է սիրո և համերաշխության հեղափոխություն»,- արձագանքել է Նիկոլ Փաշինյանը՝ այդպես էլ չցանկանալով ուղիղ նայել իրականության աչքերին եւ ընդունել, որ Հայաստանում ընթացող գործընթացներն այլեւս անընդունելի են նաեւ սփյուռքի համար եւ որ ի հեճուկս իշխանական պրոպագանդիստների հավաստիացումների, թե դժգոհությունները հայաստանյան նախկին մարգինալ շրջանակներն են բարձրացնում, հայկական սփյուռքը չի պատրաստվում լռել հայրենիքում կատարվող ոչ ստանդարտ գործողությունների հարցում:

Այս համատեքստում այլեւս զավեշտալի էլ չէ Նիկոլ Փաշինյանի հին երգի կրկնությունը կամ իբր վտանգավոր ակնարկները: Նիկոլ Փաշինյանը հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է իբր որոշ ամենահայտնի կոռուպցիոներներ թաքնված են Իտալիայում։ «Իմիջիայլոց, այսօր Իտալիայում թաքնված են որոշ ամենահայտնի կոռուպցիոներներ, և որևէ մեկը հույս չունենա, թե պլստալու է, Հայաստանի արդարադատության ձեռքը հասնելու է նրանց։ Չգիտեմ Վատիկանների որ պադվալներում են պահված, վզներից բռնելու ենք հանենք, տանենք կանգնեցնենք դատարանները և գողացված վերջին կոպեկը պետք է վերադարձվի ժողովրդին։

Բայց մենք քարոզում ենք սեր, ես ինքս, ինչպես մեր տեր Հիսուսն էր սեր քարոզում, բայց երբ որ եկավ ժամանակը, նա մտավ տաճար և շուռ տվեց այն սեղանները, որտեղ պղծվում էին սրբությունները»,- ասել է վարչապետը։ Հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում հրաժարվել արատավոր սովորույթից, մի մարդ, ով նույնիսկ Շառլ Ազնավուրի թաղումը միտինգի վերածեց, պետք է այնուամենայնիվ հրաժարվեր  սուրբ վայրում նույն սցենարի կրկնությունից: Ի վերջո, նրա մեղադարանքներն անուղակիորեն հանգում են  Հռոմի պապին  ու  ստացվում է, որ նրանք են ամենահայտնի կոռուպցիոներներին ապաստան տալիս ու  թաքցնում:

Անի Սահակյան

https://hayeli.am/?p=156242&l=am

Загрузка...