Ութ մթերք, որոնք գլխացավ են առաջացնում




Loading...

Մենք սովոր ենք գլխացավերը հաղթահարել դեղերի միջոցով, իսկ ի՞նչ կասեք վնասակար սովորություններից հրաժարվելու մասին…Երբեւէ մտածե՞լ եք, որ Ձեր սիրելի սուրճը կամ պանրի տեսակը կարող է «պատասխանատու» լինել Ձեր գլխացավերի համար:

Ներկայացնում ենք մթերքներ, որոնք կարող են նպաստել գլխացավերի առաջացմանը:

1. Պանիր

Պանրի որոշ տեսակներ՝ ռոկֆոր, պարմեզան, բրի եւ այլն, պարունակում են թիրամին, որը ստիպում է գլխուղեղի անոթներին նախ նեղանալ, ապա կտրուկ լայնանալ: Տիրամինը նաեւ «մրցակցում է» սերոտոնինի հետ՝ դուրս հանելով այն օրգանիզմից:

Загрузка...

2. Ալկոհոլ

Անթոների կտրուկ նեղացումը, ջղաձգումները ալկոհոլի ամենավնասակար ազդեցություններից են: Բացի այդ, ալկոհոլային խմիչքները նույնպես պարունակում են թիրամին, որն առաջացնում է միգրեն եւ գլխապտույտ, իսկ կարմիր գինին պարունակում է սուլֆիտներ, որոնք նույնպես կարող են գլխացավերի պատճառ դառնալ:

3. Կծու սնունդ

Համեմունքները պարունակում են կապսաիցին, ինչը կարող է նպաստել գլխացավի առաջացմանը:

4. Սառը մթերք

Վատ նորություն՝ պաղպաղակի եւ սառույցով կոլայի սիրահարների համար: Գիտնականները հաստատում են գլխացավերի եւ շատ սառը սննդի միջեւ կապը: Միգուցե, բանը նրանում է, որ սառը կտրուկ նեղացնում է անոթները:

Загрузка...

5. Կոֆեին

Սուրճը եւ կոֆեին պարունակող այլ ըմպելիքները պետք է օգտագործել օրական 200 միլիգրամից ոչ ավելի: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն մարդիկ, որոնք չարաշահում են կոֆեինը, հաճախ են տառապում միգրենից:

6. Ապխտած մթերք

Սրանք պարունակում են ոչ միայն թիրամին, այլեւ համի խթանիչներ, որոնք էլ, շնորհիվ իրենց վնասակար նյութերի, կարող են ուժեղացնել գլխացավերը:

7. Ընդեղեն

Ընդեղենն օգտակար է օրգանիզմի համար, բայց դրա չարաշահումը կարող է գլխացավերի պատճառ դառնալ: Նուշը, ընկույզը, քեշյուն պարունակում են սուլֆիտներ, որոնք էլ հենց պատճառ են դառնում գլխացավերի:

8. Խմորեղեն

Ալյուրը պարունակում է կումարին, որը կարող է միգրենի առաջացման պատճառ դառնալ: Կումարինի ազդեցութունն ուժգնանում է փխրեցուցիչի հետ կոնտակտի հետեւանքով:

Բացի այդ, սպիտակ ալյուրից պատրաստված խմորեղենը բարձրացնում է արյան մեջ շաքարի պարունակությունը, ինչը եւս կարող է գլխացավեր առաջացնել:


Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝  Cleveland clinic  

Աղբյուրը՝ Doctors.am

Загрузка...