Բժիշկներն առաջին անգամ աշխատեցրել են 6,5 ժամ կանգնած սիրտը




Loading...

Загрузка...

Իսպանիայում բժիշկներն առաջին անգամ աշխատեցրել են 6,5 ժամ կանգնած սիրտը:

Տեղական Vanguardia պարբերականը հայտնում է, որ այս դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ին. 34-ամյա բրիտանուհի Օդրի Մեշի սիրտը կանգ էր առել գերսառեցման հետեւանքով:

Օդրին եւ նրա ամուսինը հանգստանում էին Կատալոնիայում Պիրենեյներում, որտեղ որոշել են լեռներ ուղեւորվել:

Загрузка...

Ավելի քան 2500 մետր բարձրության վրա եղանակը սկսել է վատանալ, եւ կինն անսպասելի ուշաթափվել է: Ամուսինը ստուգել է երակազարկը, բայց այն չկար:

Չի զգացել նաեւ նրա շնչառությունը:

Միջադեպի վայր են հրավիրել փրկարարների, որոնք ժամանել են ուղղաթիռով: Ամուսնու խոսքով՝ նրանք գրանցել են մարմնի 18 աստիճան ջերմաստիճան: Կնոջը շտապ հոսպիտալացրել են Բարսելոնայում, որտեղ բժիշկներին հաջողվել է մի քանի ժամ անց նրան վերակենդանացնել: Բժիշկները դեպքը որակել են «բացառիկ»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

Загрузка...