Արագ կարկանդակներ՝ կարտոֆիլով և մսով․ Ամանորի տոներից հետո երեխաներս խնդրում են պատրաստել




Loading...

Արագ և համեղ կարկանդակների շատ պարզ և հետաքրքիր բաղադրատոմս։ Ստացվում են շատ փափուկ և իրենց համով ուրախացնում են բոլորին։

Похожее изображение

Загрузка...

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • 2 բաժակ թթվասեր կամ կեֆիր, մածուն
  • 2 ձու
  • աղ՝ ըստ ճաշակի
  • մի քիչ շաքարավազ
  • 1թ․գ․ սոդա՝ մարած 1ճ․գ․ քացախով
  • ալյուր, որքան անհրաժեշտ կլինի փափուկ խմոր ստանալու համար

միջուկի համար․

  • ցանկացած տեսակի աղացած միս՝ տապակած սոխի հետ և խառնած կարտոֆիլի պյուրեի հետ

Похожее изображение

Պատրաստման եղանակ․

Загрузка...

Սկզբում պատրաստել միջուկը և դնել մի կողմ, որ սառի։ Խմորը չի սիրում սպասել, այնպես որ պետք է թխել կարկանդակները անմիջապես հունցելուց հետո։

Խմորը պատրաստելու համար խառնել խորը կաթսայի մեջ թթվասերը և ձուն։ Սոդան առանձին մարել։ Թթվասերին ավելացնել աղը, շաքարավազը և սոդան։ Լավ խառնել։

Աստիճանաբար ավելացնել մաղած ալյուրը և խառնել պատառաքաղով։ Խմորը պիտի մի քիչ կպչի։ Պատառաքաղով խառնելով՝ քիչ-քիչ լցնել ալյուր, այնքան, որ այն դադարի կպչել, բայց մնա փափուկ։

Սեղանի վրա ալյուր լցնել, դանակով կտրատել խմորը փոքր կտորների և գնդիկների ձև տալ։ Գրտնակել՝ մոտ 1սմ հաստությամբ շերտերի։ Միջուկ դնել և կարկանդակի ձև տալով՝ ամրացնել եզրերը և տապակել տաքացրած ձեթի մեջ։ Այսպիսի կարկանդակները հարմար չեն ջեռոցում թխելու համար։

Картинки по запросу Быстрые пирожки с картошкой и мясом

Բարի ախորժակ։

Загрузка...