Սկեսուրս արդեն հոգնեցրել է․․․ անդադար համեմատում է իմ և տալիս երեխաներին․․․




Loading...

Իմ սկեսուրի բախտը բերել է․ ունի և որդի, և դուստր, իսկ հիմա 2 թոռ և 2 թոռնուհի։

Եվ մենք ունենք մի տղա և մի աղջիկ, և տալս։

Загрузка...

Թվում է, թե էլ ինչ է պետք երջանիկ տատիկ լինելու համար, ապրիր, վայելիր քեզ սիրող երեխաներիդ և թոռներիդ։ Բայց ոչ, նույնիսկ առանձին ապրելով՝ նա կարողանում է ղեկավարել մեր ընտանիքները։ Եվ եթե տալս մի քիչ ստիպված է լսել մորը, քանի որ վերջինս ֆինանսապես օգնում է իրենց, ապա ինձ ու ամուսնուս այդ ամենը միայն նյարդայնացնում է։

Картинки по запросу Свекровь сравнивает внуков невестки и своей дочери

Ինձ նաև սարսափելի բարկացնում է այն, որ սկեսուրս անդադար համեմատում է թոռնիկներին։ Այնպես է ստացվել, որ ես ու տալս մեր երեխաներին մոտավորապես միաժամանակ ենք ունեցել․ մեր աղջիկները 8-9 տարեկան են, իսկ տղաները՝ մոտ 2։

Տալիս աղջիկը շատ հանգիստ ու լսող երեխա է․ լավ է սովորում, տարբեր խմբակներ է հաճախում։ Իսկ ահա իմ աղջիկը ճիշտ հակառակն է․ ակտիվ, շարժուն։ Պար  և գիմնաստիկա է պարապում, մշտապես ինչ-որ համերգների և մրցումների է մասնակցում, բայց սովորել չի սիրում։ Դե ինչ արած, իմ երեխան էլ այդպիսին է։

Загрузка...

Սկեսուրս ամեն հանդիպման ժամանակ իր դստեր աղջկան օրինակ է բերում․ տեսեք, Սոնան ինչ լավ է սովորում, ինչ խելոք է, ինչ խելացի է, ինչ լսող է․․․

Ուղղակի անհնար է նրան ինչ-որ բան բացատրելը։ Բայց չէ որ դա գերագույն արժեք չէ։ Իմ աղջիկն էլ է խելացի, ճկուն է, տաղանդավոր, իսկ Սոնային ֆիզկուլտուրայի դասատուն խղճահարությունից ելնելով է բարձր դնում, որ երեխայի գնահատականները չփչանան։

Картинки по запросу Свекровь сравнивает внуков невестки и своей дочери

Տղաների հարցում ամեն ինչ ավելի բարդ է։ Տալիս որդին 4 ամիս մեծ է, իսկ այդ տարիքում այդ տարբերությունը շատ սուր է նկատվում։ Բայց սկեսուրիս թվում է, թե նա գերզարգացած երեխա է և առաջ է անցել մեր որդուց։

Ոչ ուզում եմ վիճել, ոչ էլ որևէ մեկի դեմ տրամարդվել, բայց սկեսուրս չի հասկանում, որ այդպես միայն վատացնում է մեր հարաբերությունները։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Загрузка...