Կարմիր խալեր. խուճապի մատնվել թե՞ ոչ




Loading...

Հավանաբար նկատած կլինեք մաշկի վրա հանկարծակի հայտնված կարմիր կետեր, որոնք նման են խալի: Որպես կանոն, դրանք փոքր են և հիմնականում հանդիպում են պարանոցի, կրծքի և մեջքի հատվածում:Բայց, արդյո՞ք դրանք վտանգավոր են կամ, առհասարակ, ինչպե՞ս և ինչո՞ւ են դրանք հայտնվում մաշկի վրա. ներկայացնում ենք ստորև.

Կարմիր խալերը գիտականորեն անվանում են կարմիր նևուս կամ անգիոմա: Սովորաբար դրանք հայտնվում են մաշկի բաց գույն ունեցող մարդկանց, երեխաների և տարեցների մոտ: Մաշկային ցանկացած նորագոյացություն անհանգստություն է առաջացնում, և կարմիր խալերը ևս բացառություն չեն: Դրանք չեն ցավում, սակայն էսթետիկապես այդքան էլ հաճելի չեն, իսկ երբեմն կարող են նաև քոր գալ:

Հարկ է  նշել, որ կարմիր խալերը վտանգավոր չեն, սակայն մաշկի վրա ցանկացած փոփոխություն պետք է սթափեցնի մեզ:

Загрузка...

Եթե նկատում եք, որ կարմիր խալերի քանակն անհամեմատ շատացել է, հատկապես՝ կրծքի հատվածում, ապա կարիք կա այցելելու բժիշկի, քանի որ դա նշան է, որ ձեր օրգանիզմում մի բան այն չէ:

Մի քանի պատճառ, թե ինչու են առաջանում կարմիր խալերը

1. Առհասարակ, կարմիր խալերի առաջացումը մասնագետները կապում են լյարդի ոչ այնքան լավ աշխատանքի հետ:

Загрузка...

2. Դրանք կարող են առաջանալ նաև ոչ ճիշտ սնվելու արդյունքում, երբ կերակրափողում և լյարդում մեծ քանակությամբ տոքսիններ են կուտակվում:

3. Պարանոցի, կրծքավանդակի հատվածում, ձեռքերին և մարմնի այլ բաց հատվածների վրա կարմիր խալեր կարող են առաջանալ արևի տակ չափից շատ մնալու արդյունքում:

4. Շատ հաճախ նման խալերի առաջացումն ունի ժառանգական բնույթ:

5. Կանանց մոտ կարմիր խալերի առաջացումը կարող է պայմանավորված լինել հորմոնալ խանգարումներով:

6. Եվ, ի վերջո, կարմիր խալերը կարող են առաջանալ՝ մարդու տարիքով պայմանավորված:

Ե՞րբ է պետք անհանգստանալ

Պետք է ուշադրություն դարձնել խալերի ձևին և չափին: Սովորաբար կարմիր խալերի չափսերը տատանվում են 1-4 մմ սահմաններում: Եթե դրանք հարթ չեն, գերազանցում են 6 մմ-ը, թեփոտ են, ապա պետք է դիմել մաշկաբանի: Ուշադրություն դարձրեք նաև խալերի գույնին: Եթե դրանք վառ կարմիր են, ապա անհանգստանալու կարիք չկա, սակայն եթե դրանք աստիճանաբար մգանում են, ապա պետք է այցելել բժիշկի:

Загрузка...