Լավրովի անսպասելի զանգը՝ Հայաստան․ Ի՞նչ է կատարվել․․․




Loading...

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Միր հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե ՀԱՊԿ երկրների ուժային ստորաբաժանումները մշտապես պատրաստ են իսլամական ահաբեկության դեմ գործելու, Իսլամական պետություն խմբավորումը ոչնչացնելու համար: Նա հայտարարել է, որ գործելու պատրաստ են նաեւ Տաջիկստանում, Կիգիզիայում եւ Հայաստանում ռուսական ռազմակայանները:

Ի՞նչ կա Լավրովի մտքում, ի՞նչ պլան ունի նա այս անգամ, երբ խոսում է ԻԼԻՊ դեմ պայքարում Հայաստանում ռուսական ռազմակայանի պատրաստ լինելու մասին: Ինչ խոսք, այդ մասին հայտարարությունը դեռեւս չի կարող ինքնին նշանակել, որ կա Հայաստանում ռուսական ռազմակայանն ԻԼԻՊ դեմ պայքարում ներգրավելու որեւէ պլան: Այդուհանդերձ, Լավրովի հայտարարությունը բավական ուշագրավ է զուտ հերթապահ դիտվելու համար:

Загрузка...

Երբ խոսքը Տաջիկստանի եւ Կիրգիզիայի ռազմակայանների պատրաստության մասին է, ապա այստեղ ամեն ինչ շատ ավելի հստակ է, նկատի ունենալով տարածաշրջանը: Այդ երկրները գործնականում սահմանակից են երկրների, որտեղից մեծ է ահաբեկչական ներթափանցման փորձը: Միեւնույն ժամանակ, հենց Միջին Ասիայի այդ երկրների մեծ թվով քաղաքացիներ անդամագրվում են ԻԼԻՊ-ին: Այդ տեսանկյունից հասկանալի է, երբ Լավրովը խոսում է Տաջիկստանի եւ Կիրգիզիայի ռուսական ռազմակայանների մասին:

Այլ է իրադրությունը Հայաստանում ռուսական ռազմակայանի դեպքում: Հայաստանն ուղիղ գծով իհարկե այդքան էլ հեռու չէ սիրիական ռազմական կաթսայից, որտեղ ծավալվում է նաեւ ԻԼԻՊ-ը: Բայց Հայաստանն անմիջականորեն սահմանակից չէ այդ գոտուն, միեւնույն ժամանակ անմիջականորեն տարածաշրջանում կարծես թե նկատելի չէ այն «լիցքը» կամ դրա ռիսկը, որ կա Միջին Ասիայում:

ՌԴ արտգործնախարարի խոսքում Հայաստանում ռուսական ռազմակայանի հիշատակումը արժանի է ուշադրության, քանի որ ԻԼԻՊ դեմ պայքարում այդ ռազմակայանի որեւէ ներգրավվածության դեպքում Հայաստանն ակամա կհայտնվի ահաբեկության անմիջական թիրախում:

Դրանից բացի, Լավրովի հայտարարությունը մտահոգիչ եւ ուշագրավ է այն տեղեկության ֆոնին, որ եղավ Գյումրիում ռուսական ռազմակայանի 21-ամյա զինծառայողի սպանության մասով: Նա սպանվեց ապրիլի 22-ին: Գյումրու Բուլվարային թաղամասի խանութներից մեկի դիմաց նրան սպանելու համար մեղադրվում է Ստեփանավանի բնակիչ Արման Ջանջուղազյանը, որը ըստ ոչ պաշտոնական, բայց պաշտոնապես չհերքված տեղեկության՝ «մահմեդականացած հայ» է՝ կրոնամոլ:

loading...

Սպանության մասին հայտնի դառնալուց հետո հայտարարվեց, թե նախնական տվյալով այն եղել է կենցաղային հողի վրա: Բայց մի քանի օր անց հայտնի դարձավ, որ քննությունը ՔԿ-ից անցել է ԱԱԾ-ին:

Արդյոք Հայաստանում ռուսական ռազմակայանը արդեն իսկ դարձել է, կամ ծրագրվում էր դարձնել որեւէ սադրանքի թիրախ, որի ընդամենը մի մասն էր ռուսաստանցի զինծառայողի սպանությունը:

Загрузка...

Գյումրիի ռուսական ռազմակայանը նոր աշխարհքաղաքական իրավիճակում հայտնվել է որոշակի «օդից կախված» վիճակում: Պարզ չէ, թե որն է դրա գոյության իմաստը: Պետությունը, որին պատկանում է ռազմակայանը, դրա գոյությունը բացատրում է բավական ամորֆ եւ ներկայիս պայմաններում լղոզված արտահայտությամբ՝ տարածաշրջանային ուժերի հավասարակշռություն: Ի՞նչ է դա նշանակում, այնքան էլ պարզ չէ, հատկապես հենց Ռուսաստանի իսկ տարածաշրջանի քաղաքականության պայմաններում:

Ստեղծվել է վտանգավոր մի վիճակ, երբ ռազմակայանի գոյությունը կամ պետք է ստանա հստակ ձեւակերպված ռազմա-քաղաքական իմաստ, կամ այն կարող է դառնալ պայթյունավտանգ մի օբյեկտ, որը ենթակա կարող է լինել մանիպուլյացիաների եւ սադրանքների, ընդ որում՝ անկանոն:

Ընդ որում, նկատելի է, որ այդ խնդիրը կարծես թե գիտակցվում է նաեւ պաշտոնական Երեւանի մակարդակում: Բանն այն է, որ մի քանի ամիս առաջ գործնականում առաջին անգամ Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյայի՝ պաշտպանության նախարարի մակարդակով հստակ հայտարարվեց, թե ռուսական ռազմակայանը Հայաստանը դիտարկում է Թուրքիային զսպող դերում:

Մոսկվան դրան չի արձագանքել, բայց մյուս կողմից հայտնի է ռուս-թուրքական հարաբերությունը, հատկապես ներկայիս լիարժեք վերականգնման փուլը, ինչպես բնորոշել էր Պուտինն օրերս Էրդողանի հետ հանդիպմանը: Ի դեպ, Լավրովի հայտարարությունը ռազմակայանի վերաբերյալ հաջորդում է հենց Պուտին-Էրդողան հանդիպմանը:

https://www.lragir.am

Загрузка...