ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ. COVID-19-ը դա թոքաբորբ չէ. Բուժվածների մոտ բարդություններ են կանխատեսում.

Med.news.am-ը գրում է.
Կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակվելուց այնուհետև մարդու մոտ զարգանում է ամենեւին ոչ թոքաբորբ, այլ միանգամայն ուրիշ բան: Ինչպես հայտնում է newsru.com-ը, COVID-19-ի զոհերի դիահերձման ընթացքում հայտնաբներվել են անոթների պատերի ախտահարումներ, ինչպես նաեւ հեմոգլոբինի ախտահարում:

«Սա ամենեւին թոքաբորբ չէ: Թոքաբորբին հատուկ է հիվանդության բորբոքային ծագումը՝ մանրէային կամ մանրէավիրուսային հարուցիչով, կամ հարուցիչների բարդ զուգակցության ձեւավորմամբ, որից հետո զարգանում է տեղային բորբոքային պատասխան»,- «Նորությունների հանրային ծառայության» հետ հարցազրույցում ասել է բժիշկ-պաթոլոգոանատոմ, կլինիկական դեղագործ Ալեքսանդր Էդիգերը:

Նրա խոսքով՝ «սովորական» թոքաբորբի ժամանակ բորբոքումն «ունենում է ժամանակի իմաստով բավականին օրգանական գործընթացք, ու այդ պրոցեսը պետք է հետեւանք ունենա: Հետեւանքները կարող են մի քանիսը լինել, ամենածայրահեղ դեպքում՝ ճակատագրական վախճան, հիվանդացածի մահ»:

Իսկ հիվանդության ժամանակ, որը զարգանում է կորոնավիրուսով վարակվածների մոտ, ախտահարվում են անոթների պատերը ու արյան բջիջները: Թվում է, որ ախտահարվում են ոչ միայն թոքերում, այլ նաև անոթներում, ինչպես նաեւ մարսողական տրակտում եղած ռեցեպտորները: Ավելին՝ վիրուսն ախտահարում է էրիթրոցիտներում հեմոգլոբինը, ինչն էլ առաջացնում է հիպոքսիկ համախտանիշ՝ թթվածնի անբարարություն:

«Ես արդեն տեսել եմ 15 ողջ մարդու ու կորոնավիրուսի պատճառով կյանքից հեռացման 7 դեպք, որպես պաթոլոգոանատոմ՝ ես նրանց մանրակրկիտ ուսումնասիրել եմ եւ կարող եմ ասել, որ դա միայն թոքաբորբ չէ: Այս եզրահանգումը սկզբունքային կարեւորություն ունի: Մենք գործ ունենք թոքերի անչափ յուրահատուկ ախտահարման հետ: Այս վիրուսը մեզ համար անակնկալների կույտ է ձևավորել»,- նշել է մասնագետը:

Հոնկոնգի մասնագետներն ավելի վաղ տեղեկացրել էին, որ ծանր ձեւի կորոնավիրուսով հիվանդացած ու առողջացած հիվանդները անգամ բուժվելուց հետո լրջագույն բարդությունների են բախվում. նրանց մոտ դիտվում է թոքերի ծավալի փոքրացում, ուղեղի աշխատանքի վատթարացում:

Արքայադուստր Մարգարեթի հիվանդանոցին առընթեր Ինֆեկցիոն հիվանդությունների կենտրոնի ղեկավար, բժիշկ Օուեն Ցանգ Թաք Ինը ասել է, որ դուրս գրված մի քանի պացիենտների մոտ գրանցվել է թոքերի գործունեության 20-30 տոկոսով նվազում:

Մասնագետները չեն բացառում, որ սա կարող է բերել իդիոպաթիկ թոքային ֆիբրոզի զարգացման՝ հիվանդություն, որի ժամանակ թոքային հյուսվածքը փոխարինվում է շարակցական հյուսվածքով, որի արդյունքում թոքերը կորցնում են թթվածին վերցնելու ունակությունը:Նաեւ տվյալներ կան, որ նոր վիրուսը հարձակվում է սրտամկանի վրա եւս: Համենայնդեպս, սրտի հետ կապված բարդություններ են գրանցվել COVID-19-ով շատ հիվանդների մոտ:

Մայոյի Բժշկական կրթության ու գիտական հետազոտությունների հիմնադրամի (ԱՄՆ) մասնագետների տվյալներով՝ հիվանդների մի մասի մոտ նման բարդությունները բորբոքային ռեակցիայի արդյունք են, իսկ մյուսների մոտ տեղի է ունենում սրտամկանում COVID-19-ի օջախի առաջացման պատճառով:

Վարակվածների մոտ հայտնաբերվում է երկու խնդիր՝ կապված սիրտ-անոթային համակարգի աշխատանքի հետ. սրտային անբավարարություն ու առիթմիա, որը կարող է նաեւ կորոնավիրուսային ինֆեկցիայի բուժման համար ընդունվող դեղերի կողմնակի ազդեցություն լինել: Մասնագետները բարդություններից խուսափելու համար անձանց խորհուրդ են տալիս չանտեսել պարբերական ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, որը նվազեցնում է թե՛ թոքերի, թե՛ սրտի կողմից բարդությունների զարգացման հավանականությունը:

Վիրջինիա նահանգի համալսարանի բժշկագիտության դեկտոր ու UVA Սիրտ-անոթային հետազոտությունների կենտրոնի Կմախքային մկանների հետազոտությունների կենտրոնի տնօրեն Չժեն Յանը նշում է, որ սպորտով զբաղվելիս արտադրվում է հզոր հակաօքսիդանտ, որը հայտնի է որպես «արտաբջջային սուպերօքսիդդիսմուտազա» (EcSOD): Այն ամրապնդում է օրգանիզմը ու պաշտպանում ազատ ռադիկալներից: