ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանի վարչապետը տանգո է պարում «Ով սիրուն, սիրուն» երգի ներքո

Օտար երկրներում, պարզվում է, իշխանական էլիտան ավելի շատ է գնահատում հայկական բարձրարժեք էստրադան, քան Հայաստանում, որտեղ իշխանությունների շրջանում ավելի հանրահայտ է դարձել օրինակ՝ «Հրագը»։

Մեր ձեռքի տակ է հայտնվել մի տեսանյութ, որտեղ ինչ-որ մի հավաքույթի ժամանակ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը տիկնոջ կամ, առավել հավանական է՝ մայրիկի հետ (դեմքը լավ չի երևում) պարում է հայկական ամենահայտնի ռոմանսներից մեկի՝ «Ով՝ սիրուն, սիրուն» երգի ներքո: Միշուստինի մայրը, հիշեցնենք, հայ է:

Հիշեցնենք նաև, որ Միխայիլ Միշուստինը ռուս պետական գործիչ է, ով համարվում է Ռուսաստանի Դաշնության Կառավարության վարչապետը՝ 2020 թվականի հունվարի 16-ից։

Այդ խնջույքի ժամանակ Կատարողն էլ վրացի հանրահայտ երգիչ Վալերի Մելաձեն է եղել:

Փաստորեն, ռուսներն այն աստիճան են գնահատում հայկական երգարվեստը, որ իրենց երեկույթներին և խնջույքներին նախընտրում են ուրախանալ հենց հայկական ռոմանսների տակ:

Տեսանյութը կարող եք դիտել ստորև.