ԱՄՆ-ում գտնվող ՀԱՅ ուսանողները խնդրել են օգնել և տարածել այս գրառումը՝ ներկայացնելով 8 պատճառ, թե ինչու են ուզում վերադառնալ Հայաստան

8 Պատճառ՝ ինչու ենք մենք ուզում վերադառնալ Հայաստան և ինչու հենց այժմ

1. Մենք բոլորս ապրում ենք ԱՄՆ-ում՝ աշխարհի ամենաթանկ բուժօգնություն ունեցող երկրում: Մեզնից շատերը չեն կարող թույլ տալ պատշաճ ապահովագրություն, որը թույլ կտա հարկավոր բուժօգնություն ձեռք բերել։ 2. ԱՄՆ երեք օր առաջ դարձավ աշխարում Covid-19 ամենաշատ գրանցված դեպքեր ունեցող երկիրը։

3. Շատերիս համալսարանները փակվելու վերաբերյալ հայտարարեցին 3-4 օր առաջ, հետևաբար մենք չգիտեինք ինչպես վարվել։ 4. Շատերիս համալսարանները աստիճանաբար մեզ զրկում եմ սնուցարար ուտեստներից, ուտելիք ձեռք բերելու տարբերակներից ու ստիպում են սնունդի պակաս ունեցող մթերային խանութներից պատվերներով ապրել՝ երբ շատերը կա՛մ չեն մատակարարում, կա՛մ սնունդ չունեն մատակարարելու.

5. Համալսարանները ստիպում են մեզ հասարակական ճաշարաններում սնվել, որտեղ բոլորս վարակի մեծ վտանգի տակ ենք։ 6. Համալսարանում մնացած բոլոր ուսանողներին տեղափոխում են մեկ ընդհանուր հանրակացարան, հաշվի չառնելով ուսանողների նախնական առողջական դրությունը, ստիպելով բոլորին օգտվել նույն հասարակական պետքարաններից և սանհանգույցներից՝ կրկին մեծացնելով վարակի վտանգը

7. Շատերիս եկամուտը ու ֆինանսական օգնությունը կախված էր մեր՝ կապուսում կատարված աշխատանքից: Որովհետև աշխատատեղերը փակվել են՝ չունենք մեզ ապահովելու դրամական միջոցներ 8. Այս մտահոգ իրավիճակը մեզ վրա ունի նաև էական հոգեբանական ազդեցություններ: Լինելով հեռու ընտանիքից և հարազատներից, անդադար անհանգստությունների և սթրեսի մեջ գտնվելով միմյանց առողջության և ապահովության վերաբերյալ, նաև մեր ընտանիքներին ենք պահում անդադար լարվածության մեջ:

Այս ուժեղ սթրեսային իրավիճակը ազդում է նաև մեր ֆիզիկական առողջության վրա՝ կրկին թուլացնելով իմուն համակարգը և այն դարձնելով է՜լ ավելի խոցելի թագավարակին: Մենք հասկանում ենք որ դժվար և կրիզիսային իրավիճակում են գտնվում բոլորը, և որ կան մարդիկ, ովքեր շատ ավելի կրիտիկական իրավիճակում են գտնվում: Մենք չենք ուզում ֆինանսական նեղություն պատճառել մեր երկրին, հասկանալով որ կան ավելի շտապ ծախսեր:

Հետևաբար մենք պատրաստենք կրել ճանապարհորդելու ողջ ծախսերը և կառավարությունից խնդրում և ակնկալում ենք միմիայն դիպլոմատական և կազմակերպչական աջակցություն: Նաև հասկանում ենք ռիսկերը մեզ հետ վիրուսը Հայաստան բերելու և պատրաստ ենք ինքնամեկուսացվել սահմանված տասնչորս օր ժամկետով մինչև անվտանգ կլինենք՝ մեր ընտանիքներին միանալու։

Խնդրում ենք տարածել այս գրառումը, որպեսզի այն հասնի պատկան մարմիններին։ Հեղինակներ`

Рубрикиkoks