Հայտնի դերասանը ՇԱՏ ԿԱՐևՈՐ կոչով դիմում է ողջ ազգին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայ դերասան Գրիգոր Դանիելյանը հրապարակել է տեսանյութ, որտեղ կարևոր կոչով դիմել է հայ ժողովրդին։

«Ողջույն Սիրելի հայրենակիցներ։

Քանի որ այս օրերին հայտարարված է արտակարգ դրություն, և երեկվանից ավելի խստացված ռեժիմ է, մենք բոլորս պետք է հետևենք այս կանոններին։ Քանի որ սա արվում է այն նպատակով, որպեսզի այս կորոնավիրուսի տարածման շղթան, որ գոյություն ունի, պետք է կտրել։

Իսկ կտրելու համար պետք է բոլորս հետևենք այս կանոններին, որպեսզի — կտրվի այս շղթան։

Դրա համար տնից դուրս գալուց այս ձևաթուղթը որը կա իմ մոտ հիմա, անպայման լրացնում ենք, ստորագրում ենք։

Եվ սա ձևական չի, սա պահում եք Ձեր մոտ, որ հետո, Աստված չանի, Ձեր մոտ էդ անտեր վիրուսից եթե հայտնաբերեցին՝ մարդիկ կարողանան հասկանան թե էդ օրերին ուր եք եղել, ում հետ եք շփվել, կարողանան այդ շղթան Ձևավորեն ու գտնեն մնացած վարակակիրներին։»

Առավել մանրամասն կարող եք դիտել տեսանյութում։