Պարետ, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խոսեց կոմունալ վճարումների մասին և հայտնեց, որ…

Կառավարության մոտեցումն է, որ արտակարգ դրության իրավիճակում քաղաքացիներին ուղղված աջակցությունը պետք է լինի հասցեական: Այս մասին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանըարձագանքելով

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցադրմանը: Պատգամավորը քաղաքացիների ահազանգերի մասին էր բարձրաձայնում կոմունալ վճարների պատճառով անջատումների, օրավարձով աշխատողների գումար չունենալու մասին:

«Ես անձամբ իմ լրագրողական գործունեության ընթացքում տասնյակ անգամ եմ ի ցույց դրել, թե ինչպես են նման էմոցիոնալ վիճակներում օգտվում ոչ թե կարիքավորները, այլ նրանք, ովքեր դրա կարիքը չունեն: Հետևաբար աջակցությունը մաքսիմալ թիրախավորված պետք է լինի ու հասցեական»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրեց, որ աջակցությունը հանրային միջոցներով է արվելու, հետևաբար կառավարությունը հաշվետու պետք է լինի հանրությանը, թե որքանով աջակցությունը հասցեական եղավ:

«Նույնը վերաբերում է կոմունալ վճարներին. հարց` պետական աշխատողների կոմունալ վճարները ինչու պետք է հետաձգվեն, էդ մարդիկ աշխատավարձ են ստանում, կամ ապահովված խավի կոմունալ վճարներն ինչու պետք է հետաձգվեն, էստեղ էլ թիրախավորված պետք է լինի»,- ասաց նա:

Рубрикиkoks