Ի՞նչ արժե կորոնավիրուսի թեստ հանձնելը

Covid-19-ի տարածմանը զուգահեռ ՝Հայաստանում մեծացավ նաև թեստավորում անցնել ցանկացող քաղաքացիների թիվը:

Շատերը զանգահարում են ԱՆ թեժ գիծ, փորձում ամեն կերպ համոզել, որ թեև չունեն սիմպտոմներ, սակայն վարակված լինելու վախ ունեն և ցանկանում են անպայման թեստ անցնել, ինչին ի պատասխան՝ լսում են, որ թեստ արվում է միայն կոնկրետ դեպքերում:

Դրանք են՝ վերջերս արտերկրից եկած մարդիկ, արդեն իսկ վարակված մարդկանց շփման շրջանակը, կորոնավիրուսի սիմպտոմներ ունեցողները:

Առանց սիմպտոմների, սակայն, թեստ անցնել ցանկացող մարդկանց համար, Երևանի մի քանի ԲԿ-ներ գտել են այլընտրանքային տարբերակ:

Եթե Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում, բժշկի ցուցումով արվում եմ ՊՇՌ թեստեր, որոնցով 100%-ով ճիշտ ախտորոշում է արվում, ապա ԲԿ-ներն առաջարկում են ռապիդ թեստեր, որոնց ախտորոշումը 100%-անոց չէ, իսկ պատասխանը պացիենտին ասվում է 15 րոպե հետո:

Այսպիսի թեստի արժեքը Երևանի բժշկական կենտրոններում 20 հազար դրամ է, մինչդեռ կարելի է կրկնակի էժան պատվիրել այնպիսի կայքերից, ինչպիսիք են՝ ebay, aliexpress, անգամ list.am:

Երևանի ամենամեծ հիվանդանոցներից մեկից մեզ տեղեկացրին, որ թեստավորվող ցանկացող քաղաքացիների թիվը շատ մեծ է, արդեն հասցրել են թեստերի մի մեծ խմբաքանակ սպառել, քանի որ օրվա կտրվածքով միջինը 50 քաղաքացի դիմում է թեստ անցնելու համար, նախապես իմանալով՝ որ արդյունքը 100%-անոց չէ:

«Շատ դեպքերում մեզ դիմում են կազմակերպություններ, որտեղ ամբողջ կազմը ցանկանում է covid-19-ի թեստ հանձնել, անգամ եղել են դեպքեր, երբ 150-ից շատ աշխատակազմ ունեցող կազմակերպությունը հովանավորել է աշխատակիցներին, որպեսզի վերջիններս թեստավորվեն:

Մինչ օրս սակայն, մեզ մոտ ոչ մի դրական դեպք չի գրանցվել»,-նշեց մեր զրուցակիցը:

Աղբյուրը՝ armdaily.am