Կարո՞ղ է արդյոք օղին ոչնչացնել կորոնավիրուսը տարբեր մակերեսների վրա

Med.news.am-ը գրել է․ Այսօր որոշ մարդիկ օղի են օգտագործում մակերեսներն ախտահանելու համար:

Բայց կարո՞ղ է արդյոք այս ալկոհոլային ըմպելիքն իսկապես ոչնչացնել վիրուսները, այդ թվում` նոր կորոնավիրուսը․․․

Ինչպես պարզվել է`ոչ, քանի որ․․․

Բանն այն է, որ օղու մեջ ալկոհոլի պարունակությունը չի գերազանցում 56 տոկոսը: Սպիրտի մի շարք տեսակների դեպքում այն նույնիսկ ավելի քիչ է` մոտ 40 տոկոս: Սակայն վիրուսների ոչնչացման համար, այդ թվում` նոր կորոնավիրուսի, հակասեպտիկներ են անհրաժեշտ, որոնցում սպիրտի պարունակությունն ավելի քան 60 տոկոս է․․․

Ահա թե ինչու օղին հարմար չէ կորոնավիրուսը կանխելու նպատակով մակերեսներն ախտահանելու համար: Ավելին, կանխարգելման համար օղի խմել նույնպես խորհուրդ չի տրվում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների կարծիքով` ալկոհոլային խմիչքները չեն կարող պաշտպանել կորոնավիրուսով վարակումից: Խորհուրդ չի տրվում չարաշահել նման խմիչքները, իսկ խմել դրանք «կանխարգելման համար» բոլորովին անիմաստ է․․․

Կորոնավիրուսով վարակման համարժեք կանխարգելման համար խորհուրդ է տրվում պարբերաբար լվանալ ձեռքերըն օճառով եւ հոսող ջրի տակ կամ մաքրել դրանք հակասեպտիկով, որի մեջ, ինչպես նշվեց վերեւում, ավելի քան 60 տոկոս ալկոհոլ է պարունակվում:

Խորհուրդ է տրվում չշփվել հիվանդ մարդկանց հետ, իսկ շփվելիս հեռավորություն պահպանել: