Նվեր Մնացականյանի հերթական 1 րոպեն Կորոնավիրուսի մասին.

Նվեր Մնացականյանի հերթական 1 րոպեն Կորոնավիրուսի մասին.

Մոլորակը ծանր փորձություն է ապրում, թե մեծ փորձարկում, ավելի ուշ պարզ կլինի, կամ ոչինչ էլ չի պարզվի, որովհետև երբեք չի եղել ու հիմա էլ չկա դրա փնտրողը, ինչպես չկա թոշակառուների զանգվածային կորստի համար պատասխանատվություն։

Այնպես որ, երբ կորոնավիրուսն իր գործն ավարտի, կմնա ամենատևական մարդկության կորոնավիրուսային գործազրկությունը՝ աղքատների ահռելի բանակում։ Չնայած այս աշխարհի ընդամենը երկուտոկոսանոց հարուստների չսպառած ու աղբանոցներում թողած սնունդն ու հագուստը ավելին է, քան մոլորակի աղքատացող բազմությանը պետք է սովից չմեռնելու համար։

Կարծում եք պատահակա՞ն է, որ այս գեհենում հայտնված երկրները փակվելուց առաջ հրաժարվում են աշխատանք կորցրած ավելորդ օտարից։ Այդ անիվը մեր ճակատագրում վաղուց է պտտվում։

Եթե երեսուն տարի հետ նայեք, կտեսնեք, թե աղքատանալու սարսափը ինչպես է քամել Հայաստանը՝ իր գործազուրիկ հպատակներին նվիրելով աշխատուժի օտար շուկաներին։

Մանրամասները դիտեք տեսանյութում՝