Ինչո՞ւ է անհրաժեշտ կոճապղպեղ օգտագործելը

Հնուց ի վեր կոճապղպեղն օգտագործվում է աշխարհի բազում խոհանոցներում:

Ճապոնացիներն օգտագործում են մարինացված կոճապղպեղը՝ որպես սուշիի և այլ ազգային ճաշատեսակների բաղադրամաս:

Հնդկաստանում կոճապղպեղն ավելացնում են գործնականում բոլոր ուտեստներին՝ այն խառնելով այլ կծու համեմունքների հետ:

Սա օգնում է բնիկներին պաշտպանվել աղտից և շոգից (կծու համեմունքները ոչնչացնում են բակտերիաներն ու ախտածին միկրոօրգանիզմները):

Ցարական Ռուսաստանում նույնպես կոճապղպեղը մեծ մասսայականություն էր վայելում:

Կոճապղպեղով համեմված սնունդը հեշտ է մարսվում, ստանում է համեղ, թեթևակի կծու համ, այն դրական է ազդում մեր մարսողական համակարգի վրա. լավացնում է ստամոքսահյութի սեկրեցիան, պաշտպանում մարսողության խանգարումներից, գղտոցից, կանխարգելում ստամոքսի խոցային հիվանդության առաջացումը:

Կոճապղպեղը հնուց օգտագործվում է լուծի դադարեցման, փքվածության անցկացման, սնկով թունավորման դեպքում՝ օրգանիզմի մաքրման համար, մեղմացնում է դաշտանային ցավերը, լավացնում է արյան շրջանառությունը, հիշողությունն ու սովորելու ունակությունը:

Կոճապղպեղն ամրացնում է անոթների պատերը, նպաստում է աթերոսկլերոզի բուժմանը, թարմացնում է շնչառությունը և ազատում բերանի խոռոչի խնդիրներից:

Կոճապղպեղն ունի նաև մի շարք բուժիչ հատկություններ. սպազմոլիտիկ, բակտերիցիդ, ցավազրկող, լեղամուղ, հակաբորբոքայ

Рубрикиkoks