ՏԵՍԱՆՅՈՒԹ։ Տաթևիկ Ռևազյանի դիպուկ խոսքը՝ իրեն քննադատողներին

Մարտի կեսերին Քաղավիացիայի կոմտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը մեկնեց Դանիա։ Հիմա նա արձակուրդում է: Այս առիթով բազմաթիվ քննադատություններ հնչեցին նրա հասցեին:

Շատերը պնդում էին, թե Ռևազյանը լքել է Հայաստանը` վախենալով կորոնավիրուսի հետևանքներից և չվստահելով Հայաստանի առողջապահական համակարգին:

Այսօր թեմայի մասին Տաթևիկ Ռևազյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հեռավար հարցազրուցի ընթացքումնշեց. «Ես ութամսական հղի եմ: Իմ ընտանիքը Դանիայում է: Ես որոշել եմ իմ դեկրետը անցակացնել Դանիայում` իմ ընտանիքի կողքին:

Եթե ես ուզենայի կորոնավիրուսից փախչել, ինձ թվում է՝ ես Դանիայից կփախչեի Հայաստան. Դանիայում վիճակը շատ ավելի վատ է։ Ես հիմա օրենքով դեկրետում եմ, սակայն այստեղից համակարգչի դիմաց ամեն օր աշխատում եմ»:

Տաթևիկը նշում է նաև, որ Դանիայում այցելել է հիվանդանոց և ընդհանրապես նույն տեխնիկան չունեն այնտեղ ինչ-որ Հայաստանում, բժիշկները ուշադիր չեն, ինչպես Հայաստանում։

Մանրամասները դիտեք ստորև՝ տեսանյութում: