Այս ըմպելիքն օրգանիզմին հնարավորություն է տալիս պայքարել վարակների դեմ

Եղանակային ցածր ջերմաստիճանի պայմաններում հեշտ է մրսելն ու վարակվելը։

Այս ըմպելիքն օրգանիզմին հնարավորություն է տալիս պայքարել վարակների դեմ։

Այն կարող է դառնալ պրոֆիլակտիկ միջոց. կանխարգելելը միշտ ավելի հեշտ է, քան բուժելը։

Բնական բաղադրիչներից բաղկացած համադրությունը կօգնի ամրացնել իմունիտետը։

Միևնույն ժամանակ պատրաստելը հեշտ է և պարզ։

Բաղադրիչներ

  • 1 կիտրոն
  • 3 հասած բանան
  • 3 հասած կիվի
  • 2 թեյի գդալ դարչին
  • 2 թեյի գդալ բնական մեղր (ըստ ցանկության)

Պատրաստման եղանակը

Մաքրեք կիվին, մանր կտրատեք կիտրոնը կեղևի հետ։

Բլենդերում խառնեք, մինչև ստանաք միասեռ զանգված։

Ապա ավելացրեք բանանը, դարչինը և մեղրը և կրկին խառնեք։

Եթե ըմպելիքը ձեզ համար շատ խիտ է, կարող եք մի փոքր ջուր ավելացնել։

Առաջին շաբաթվա ընթացքում խորհուրդ է տրվում ըմպելիքն օգտագործել ամեն օր՝ 2 բաժակ։

Հաջորդ շաբաթվա ընթացքում կարող եք խմել 1 բաժակ։ Դրանից հետո կարող եք խմել ամբողջ տարվա ընթացքում՝ 1 բաժակ, 2 օրը մեկ անգամ։