Կորոնավիրուսի համաճարակից հետո ձևավորվելու է նոր աշխարհակարգ. Արթուր Ղազինյանի ուշագրավ հարցազրույցը, որը շատ հարցերի պատասխան կտա

Օրերս 5-րդ ալիքի եթերում երկրում և դրա սահմաններից դուրս կատարվող իրադարձությունների, սպասվող զարգացումների մասին Ագնեսա Խամոյանը խոսել է «Մեկ Հայաստան» կուսակցության առաջնորդ Արթուր Ղազինյանի հետ: Հենց սկզբից արդեն իսկ խոստումնալից էր ամեն ինչ: Խելացի և գրագետ պատասխաններ և լուծումներ` ցանկացած հարցի վերաբերյալ: Լավն էր, պրոֆեսիոնալ: Հարցազրույցի ամենասկզբում զրուցակիցներն անդրադարձան Արցախում կայացած նախագահական և խորհրդարանական ընտրություններին, որի վերաբերյալ Արթուր Ղազինյանը բավականին դիպուկ և իմաստալից պատասխան տվեց.

«Նորանկախ պատմության մեջ առաջին անգամ Արցախում տեղի ունեցավ ամենակարևոր ընտրությունը, որովհետև իրականում մրցակցային էր և ՀՀ-ում տեղի ունեցած իրադարձություններից հետո, առաջին համապետական ընտրություններն էին, որը եղավ Արցախում: Արդյունքում` ո՜չ մի ինտրիգիա, ո՜չ մի սենսացիա չունեցանք, ամեն ինչ կանխատեսելի էր, հասկանալի էր, արդեն պարզ էին ֆավորիտները: Կարող էր ավարտվել նույնիսկ առաջին փուլով, որովհետև մի քանի հարյուր ձայն էր պակասում: Հիմա մնում է սպասել, տեսնեք կկայանա երկրորդ փուլ, թե` ոչ:

Եվ կգան արդյո՞ք հիմնական խաղացողները համաձայնության. Այսինքն` Սամվել Բաբայանը և նախագահի թեկնածուներից ամենաշատ ձայներ հավաքած Արայիկ Հարությունյանը: Եթե եկան համաձայնության հետագա քաղաքական գործնթացների առումով մեծ է հավանականությունը, որ երկրորդ փուլ չի լինի և երկրորդ փուլ անցած թեկնածուն կհանի իր թեկնածությունը»: Բացի դրանից, որ ամենակարևորն է «Մեկ Հայաստան» կուսակցության առաջնորդը խորհուրդ տվեց թեկնածուներին` Արցախում պահպանել համերաշխություն, ներքին կայունություն:

Խելացի պատասխան, ինչպես նաև խորհուրդ ընտրություններին մասնակցող թեկնածուներին, իսկ շատերի համար նաև իրականությունն այն մասին, թե ինչ եղավ Արցախում: Կարծում եմ նրանք, ովքեր լսեն հարցազրույցն ամբողջությամբ, ապա վստահորեն կհասկանան, թե ի՞նչ է կատարվել Արցախում: Քանզի Արթուր Ղազինյանն այնքան հանրամատչելի է բացատրում իրավիճակը, որ չհասկանալն ուղղակի անհնար է:

Հարցազրույցից, որ առանձնացրել եմ ու ցանկանում եմ խոսել այդ մասին, վերաբերվում է Կորոնավիրուսի համաճարակին, թե ինչպես ենք այս թանկացումներից և ստեղծված իրավիճակից դուրս գալու: Աշխարհում ընթացող բավական լուրջ այս պանդեմիան ստեղծում է մի իրավիճակ, որ ձևավորվելու է նոր աշխարհակարգ, որտեղ ՀՀ-ն չի հստակեցել իր դերը: Ըստ Արթուր Ղազինյանի` մենք փոխարենն ամպագոռգոռ հայտարարութուններ անելուն, պետք է ձեռնամուխ լինենք ազգային անվտանգության երկարաժամկետ ռազմավարության մշակման, որը հիմք կհանդիսանա ՀՀ-ի արտաքին և ներքին քաղաքականության իրականացման համար: Սա ամենակարևոր հարցն է: Երկրորդը` ես` ինքս, այս պահին նկատում եմ կենտրոնախույզ գործընթացներ և որոշակի հիասթափություն, համաեվրոպական մակարդակում ընթացող գործընթացների նկատմամբ: Նույն ասենք Իտալիայում: Այսինքն` աշխարհը վերաձևում է:

«Այս իրավիճակում այնուամենայնիվ, որևէ մեկից օգնություն սպասելը իզուր է: Պետք է կարողանաս ինքնաբավ ռեժիմով, քո տնտեսությունով, ապահովես քո հետագա կյանքը»,-ասաց Արթուր Ղազինյանը` հավելելով, որ ամեն ինչ բարդ է լինելու, ոչ մեկ չի խոստացել, որ հեշտ է լինելու: Դրա համար անհրաժեշտ է մտածել երկարաժամկետ կտրվածքով` պարենային անվտանգության խնդիրների մասին: Անհրաժետ է անմիջապես մոբիլիզացնել ամբողջ ռեսուրսը և անցնել հողատարածքների 100%-անոց մշակման, չպետք է մնա 1 հեկտար անմշակ:

Խոսելով կառավարության կատարած և կատարելիք աշխատանքների մասին` ստեղծված իրավիճակում, Արթուր Ղազինյանն ընդգծեց. «Իրավիճակը, պահն արդեն իսկ բաց է թողնված: Մենք հիմա վազում ենք իրադարձությունների հետևից, չենք կանգնած դրա առջևում, մինչդեռ` մենք ունեինք այդ հնարավորությունը, մարտի 1-ից կարելի էր դա անել: Պետք էր անմիջապես փակել թռիչքները էպիդեմիայի կենտրոն, սահմանն ընդհանուր պետք էր 14-օրյա ամենակոշտ կարանտինային ռեժիմը մտցնել, որ նույնիսկ մարդիկ իրավունք չունենային տանից դուրս գալու: Հիմա արդեն քայլերն ուշացած են»:

Նա նշեց նաև, որ ներկայացրել է երկու առաջարկ, որոնք սակայն չեն ընդունվել: Առաջին տարեբարակով պետք էր լիներ կոշտ կարանտին, իսկ երկրորդ տարբերակով` պետք էր ասվեր. «Մենք պետք է սովորենք ապրել այս վիրուսի հետ, բացել ամեն ինչ և սպասել հետագա զարգացումներին»: Իսկ իշխանությունն այսօր որդեգրել է` ոչինչ չանելու տարբերակը: Ո՜չ ընտրում են առաջինը, ո՜չ երկրորդը:

Հարցազրույցի վերջում նա ավելացրեց. «Ես ավելի քան վստահ եմ, որ մինչև տարեվերջ աշխարհի իշխանությունների 80%-ը փոխվելու են»:

Առաջարկում եմ դիտել նաև տեսանյութը` ավելի մանրամասն ծանոթանալու համար:

Կանաչ Մամուլ

Рубрикиkoks