Կորոնավիրուսի հարձակումը մարդու բջիջների վրա մանրադիտակի տակ. (ՖՈՏՈ)

Մի քանի միջազգային լաբորատորիաների գիտնականներ լուսանկարներ են հրապարակել, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է կորոնավիուսը հարձակվում վարակվածների բջիջների վրա: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը:

Նոր տվյալների համաձայն, SARS-CoV-2 վիրուսը առկա է և բազմանում է ոչ միայն թոքերում, այլ նաև վերին շնչուղիներում և աղիքներում:

Պարզվել է, որ կոկորդի միջոցով թեստավորումը արդյունավետ է լինում վարակման դեռևս առաջին օրերին, երբ ախտանշաններ չկան:

Դրանով SARS-CoV-2-ը տարբերվում է SARS-CoV-ից, որը սուր համաճարակի պատճառ էր հանդիսացել 2003 թվականին: SARS-CoV-ը վերին շնչուղիների միջոցով հաստատելը միշտ չէ, որ ստացվել էր, առկայության դեպքում էլ շատ ավելի ուշ էր ի հայտ գալիս:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել:

Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման  1 203 140 դեպք, 64 744-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 246 760 մարդ։

Рубрикиkoks