Ուշադրություն․ Հայտնի դերասանի ուժեղ խոսքը իշխանությունների՝ կորոնավիրուսի դեմ պայքարի մասին

«Այն սրտացավությունն ու հոգատարությունը, որ տեսնում եմ այս օրերին իշխանության կողմից, ինձ ուժ է տալիս: մտածում եմ՝ մեր բոլոր հայրենակիցներին պետք է այդ ջերմությունը հանգստացնի:

Թերությունների վերաբերյալ չխոսենք. նման իրավիճակներում ոչ ոք չի կարող իդեալական լինել: Այսպիսի ջերմություն երկրի ղեկավարների կողմից ես իմ հայրենիքում երբևէ չեմ զգացել»,- Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանը:

Պողոսյանի համոզմամբ՝ կորոնավիրուսը պատվով հաղթահարելուց հետո մեր երկիրը մի քայլ առաջ կընթանա, կառավարությունը կամրապնդի իր դիրքերը. «Մեր ազգը չափազանց զգայուն է և բարդ պահերին համախմբվելու լավ ունակություն ունի:

Ասում էին, թե ժողովուրդը պառակտվել էր… Այժմ այս վիրուսը լավ կողմ էլ կունենա՝ կմիաբանի մեր ժողովրդին»: Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի հայտնաբերումից և արտակարգ դրություն հայտարարվելուց հետո կոնկրետ իր՝ Միքայել Պողոսյանի կենսակերպն առանձնապես չի փոխվել:

«Ես այս փուլում տանն եմ, սցենար եմ գրում, նստակյաց կյանքով եմ ապրում, այնպես որ, ինքնըստինքյան մեկուսացված եմ»,- եզրափակեց դերասանը: Հիշեցնենք, որ հանրագումարով այս պահին ունենք կորոնավիրուսի հաստատված յոթանասունութ դեպք, որոնցից մեկը՝ առողջացած։

Рубрикиkoks