Այս համեմունքով թեյ խմեք։ Այն զերծ կպահի վարակներից

Համեմունք, որով թեյ խմելը մի շարք օգտակարության կհանգեցնի։

Այս թեյը իր մեջ պարունակում է մեծ թվով վիտամիններ։

Այն կբարձրացնի դիմադրողականությունը, օրգանիզմը կլցվի վիտամիններով և զերծ կմնաք տարրատեսակ վարակներից և վիրուսներից։

Խոսքը գնում է կոճապղպեղով (իմբիր) թեյի մասին։ Մեկ թեյի գդալ աղացած կոճապղպեղը լցրեք մեկ բաժակ եռացրած ջրի մեջ, վրան ավելացրեք կիտրոնի մեկ կտոր և վայելեք։

Աղացած կոճապղպեղի փոխարեն կարող եք օգտագործել մեկ կտոր կոճապղպեղ (կտրատած)։

Սակայն կոճապղպեղով թեյ խմելուց առաջ համոզված եղեք, որ ալերգիա կամ հակացուցում չունեք այս համեմունքից։