Այսօր Հայաստանին սպառնում է երեք կարգի վիրուս. Լևոն Շիրինյան

Այսօր Հայաստանին սպառնում է երեք կարգի ժահր/վիրուս

հայ քաղաքագետ, հասարակական գործիչ, Հայկական պետական մանկավարժական համալսարանի քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել։

«Այսօր Հայաստանին սպառնում են երեք կարգի ժահր/վիրուս/.

ա/ Թագաժահրը կամ կորոնավիրուսը. Դա ամենաթեթևն է.

բ/ Կոռուպցիոն վիրուսը և խոշոր ու մանր եղջերավոր կոռուպցիոն վիրուսակիրները.

գ/ Հայոց լեզվի, հայ մշակույթի ու Հայաստանի քաղաքական պատմության խեղաթյուրումներն և աղճատումները. տեսեք ինքներդ` Արարատյան դաշտի սրտում, Արտաշատ քաղաքում, «ԱրտՖուդ» կոչվող ընկերությունն արտադրում է «Իմամ Բայալդի» անունով պահածո (կներեք. պարտավոր էի գրել արտադրումաս):

Այժմ հարց է առաջանում. հայ ժողովուրդը և նրա «վերնախավ» կոչված խավը Արարչագործության Հայրենիքում ի՞նչ է արարում ու ի՞նչ ապագա է կառուցում»:

Հիշեցնենք, որ Լևոն Շիրինյանը Հայաստանի Չորրորդ Հանրապետության քաղաքական հայեցակարգի առաջ մղողներից մեկն է հայկական քաղաքագիտական դաշտում։

Рубрикиkoks