ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երկիրը ցնցված է․ Ինչ է հայտնի դարձել Փաշինյանին

Հայաստանում անցած օրը հայտնաբերվել է կորոնավիրուսի վարակի 11 դեպք, ինչը զգալիորեն քիչ է անցնող օրերին արձանագրված թվերի համեմատ, որոնք հասնում էին մի քանի տասնյակի:

Վարչապետ Փաշինյանը հայտարարելով այդ տեղեկությունը, նաեւ ընդգծել է, որ դինամիկան պահելու դեպքում հնարավոր է արդեն հաջորդ շաբաթ թուլացնել արտակարգ դրության, կարանտինի ռեժիմը:

Միաժամանակ, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ավելի վաղ ընդգծել էր, որ Հայաստանում փաստորեն պահպանվել է 7-օրյա շրջանակում կրկնակի աճի տեպը: Արսեն Թորոսյանը շատ ավելի առաջ ասել է, որ Հայաստանում խնդիրը հենց այդ տեմպը քչացնելն է:

Պարետ Տիգրան Ավինյանը նախօրեին տեղեկացրել էր, որ թեեւ այդ դինամիկան առկա է, սակայն հաջողվել է նվազեցնել վարակի գործակիցը, այսինքն 1 մարդուց վարակի փոխանցման դինամիկան: Տիգրան Ավինյանի հաշոցմամբ, Հայաստանում 2 ցուցանիշից հաջողվել է իջեցնել 1,4-ի, եւ պետք է հասնել 1-ից ցածր ցուցանիշի:

Արդյոք նախօրեի թեստավորումների արդյունքում ընդամենը 11 վարակակիր ունենալու հանգամանքը հուշում է, որ Հայաստանում քչանում է դինամիկան ու արդյունքը: 1 օրվա արդյունքը իհարկե խիստ անբավարար է նման եզրակացության համար: Այս օրերին եղել են նկատելի նվազումներ, սակայն նաեւ նկատելի աճեր, ըստ այդմ պետք է տեսնել ընդհանուր դինամիկան գալիք շաբաթվա ընթացքում:

Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.