Գագիկ Ծառուկյանը չի դադարում հրաշքներ գործել, կեցցես մեծատառով մարդ

Գագիկ Ծառուկյան, անուն ազգանուն, որը լսելուց հասկանում ես, որ հերթական անգամ մի բարի գործ է արել: Վստահաբար կարղ եմ ասել, այսօր չկա մեկը, որ այդքան աջակցություն ցուցաբերած լինի մարդկանց, որքան ԲՀԿ առաջնորդը: Այո՜, նա մշտապես իր հիմնադրամի միջոցով հանրապետության ամբողջ տարածքում շարունակում է սոցիալական աջակցության ծրագրերը:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն առանձնահատուկ կարևորություն է տալիս հատկապես սոցիալական ուղղվածության ծրագրերին և ստեղծման առաջին իսկ օրվանից իր ուշադրության առանցքում է պահում հանրության ամենատարբեր շերտերին մտահոգող խնդիրները:

Հիմնադրամը գործունեության 15 տարիների ընթացքում լայնամասշտաբ սոցիալական ծրագրեր է իրականացրել ինչպես մայրաքաղաք Երևանում, այնպես էլ հանրապետության ամբողջ տարածքում: Հատկապես Հայաստանի սահմանամերձ շրջանների հանդեպ աջակցությունը հիմնադրամի համար մշտապես եղել է առաջնահերթ, իսկ այնտեղ առկա բազմաթիվ խնդիրների լուծումը՝ ժամանակի հրամայական:

Արդեն այսօր, երբ մարդիկ ավելի շատ ունեն աջակցության կարիք, որոշ «բարերարներ» մկան պես թաքնվել են բներում, իսկ Ծառուկյանը շարունակում է կանգնել կարիքավորների կողքին: Ինչպես գիտեք, երկրում ստեղծված արտակարգ դրության առաջին իսկ օրվանից, նա շարունակում է առաջնային անհրաժեշտության սննդամթերքներ ապահովվել հանրությանը:

Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ քաղաքացիներն օրեցօր բախվում են ֆինանսական և կենցաղային խնդիրների, իսկ մարդկանց լայվով ու լայքով չես կարող օգնել: Նման օրհասական ու ճգնաժամային պահին, երբ ամբողջ երկրում բառիս բուն իմաստով հացի խնդիր է ու մարդիկ անհույս սպասում են ոմանց աջակցությանը, չկան…։ ՀՀ «հպարտ քաղաքացին» այսօր ապրելու խնդիր ունի ու վաղուց նրա մասին մոռացել են:

Ինչևէ, միայն մեկ դրական փաստ կա, որ գոնե Գագիկ Ծառուկյանն այս օրերին օգնում է մարդկանց: Նշենք, որ հիմնադրամի աշխատակիցներն արդեն հասցրել են լինել, գրեթե բոլոր մարզերում և հասցրել են օգնություն ցուցաբերել սոցիալապես ծանր իրավիճակում գտնվող քաղաքացիներին:

ԿԱՆԱՉ ՄԱՄՈՒԼ

Рубрикиkoks