«Հրաշալի լուր ունենք. Կորոնավիրուսը 24 ժամում 100%-ով ոչնչացրել ենք». Ավստրալացի բժիշկ.

Ավստրալացի հետազոտողները լաբորատորիայում Իվետրիմիցին մանրէների դեմ դեղամիջոցը փորձարկել են նոր կորոնավիրուսի դեմ։ Արդյունքները զարմացրել են գիտնականներին։ Antiviral Research պարբերականում տպագրված հետազոտության համաձայն՝ մեկ չափաբաժին դեղը կորոնավիրուսը չեզոքացրել է 24 ժամվա ընթացքում։

«Իվետրիմիցինը լայն գործողության շրջանակ ունեցող հակավիրուսային դեղամիջոց է։ Սա հրաշալի լուր է և այս լաբորատոր փորձարկումների արդյունքները պետք է փորձենք վերարտարդրել մարդկանց վրա։

Եթե հաջողենք, ապա այս դեղամիջոցը լայնորեն կկիրառվի և այն կկարողանա հազարավոր կյանքեր փրկել», – նշել է Մելբուռնի Մոնաշ համալսարանի հետազոտող, բժիշկ Քայլի Վագսթաֆը։

Թե ինչպե՞ս է Իվետրիմիցինը վերացնում վիրուսը՝ դեռևս առեղծված է, այդուհանդերձ փաստ է, որ դրա մի չափաբաժինը բավական է՝ ոչնչացնելու վիրուսային ՌՆԹ համակարգը, այսինքն վիրուսի բազմացումը կենդանի օրգանիզմում։

Հղման աղբյուրը՝ Norutyunner.am

Рубрикиkoks