ՀՐԱՏԱՊ. Գործարկվել է կայքը, որի միջոցով կարող եք տեղեկանալ՝ արդյոք հանդիսանում եք սոցիալական ծրագրի շահառու, թե ոչ…Կիսվեք և տեղեկացրեք բոլորին

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը գրել է.

Ստեղծվել և գործարկել է http://online.ssa.am կայքը, որի միջոցով կարող եք տեղեկանալ՝ արդյոք հանդիսանո՞ւմ եք կառավարության կողմից կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված ծրագրերի շահառու, թե` ոչ:

Կայքի համապատասխան դաշտում հայատառ մուտքագրելով ձեր տվյալները՝ կարող եք տեղեկանալ աջակցության ծրագրի տվյալ ցուցակում ներառված լինել կամ չլինելու մասին։

Ծրագրերի շահառու հանդիսանալու դեպքում կտեսնեք նաև այն բանկի անվանումը, որտեղ փոխանցվել է ձեզ համար նախատեսված գումարը: Անձը հաստատող փաստաթղթով անհրաժեշտ է մոտենալ նշված բանկի ցանկացած մասնաճյուղ և ստանալ միանվագ գումարը:

Նշենք՝ գումարը բանկում հասանելի կլինի երեք ամիս, եթե այդ ընթացքում գումարի նկատմամբ պահանջ չառաջադրեք, այն հետ կվերադարձվի պետական բյուջե:

Նշենք նաև, որ Կորոնավիրուսի հետևանքով աշխատանքից ազատված ծնողներին հրատապ դրամական աջակցություն (4-րդ միջոցառում) ծրագրի շահառուների ցանկը, ամբողջական չէ և թարմացվում է: Ուստի, Ձեր տվյալները ցանկում չգտնելու պարագայում, փորձեք դրանք վերստուգել մի փոքր ուշ: Խնդրում ենք կիսվել այս նորությունով ձեր ընկերների հետ…