Ի՞նչ վտանգ են ներկայացնում ռեզինե ձեռնոցները, որոնք կրում են կորոնավիրուսից պաշտպանվելու համար Մարդկանց թյուրիմացության մեջ են գցւմ

Ի՞նչ վտանգ են ներկայացնում ռեզինե ձեռնոցները, որոնք կրում են կորոնավիրուսից պաշտպանվելու համար: Դրանց վրա մեծ քանակությամբ վիրուսներ եւ միկրոօրգանիզմներ են կուտակվում: Նման կարծիք է հայտնել բրիտանացի վիրաբույժ Կարան Ռանգարաջանը:

The Sun-ի հաղորդմամբ՝ ռեզինե ձեռնոցները մարդկանց մոտ պաշտպանվածության զգացում են առաջացնում, սակայն խնդիրն այն է, որ մարդը ձեռնոցներով դիպչում է շատ իրերի, որոնց մակերեսների վրա վիրուսներ կան:

Գնումները տուն բերելուց հետո դրանք պետք է ախտահանել:

Բացի այդ, հանելով ձեռնոցները, մարդը ռիսկի է դիմում դիպչել դրանց «վարակված» մակերեսին: Ավելին, դեմքին դիպչելը վտանգավոր է՝ թե ձեռքով, թե ձեռնոցով:

«Ռեզինե ձեռնոցներով դուրս գալն ավելի վտանգավոր է, քան առանց դրանց: Հաճախ լվացեք ձեռքերը»,- պնդել է Կարան Ռանգարաջանը: