Սխտորը լայնորեն օգտագործվում է տարբեր հիվանդությունների կանխարգելման և բուժման համար:
EnterTrain-ը ներկայացնում է սխտորի օգտակարությունն առողջության համար:
Սխտորը պայքարում է վիրուսների, պաթոգեն բակտերիաների, մակաբույծների, խմորիչ վարակների դեմ:
Նաև պարունակում է ավելի քան 33 ակտիվ ծծմբային միացություն:
Սխտորը քայքայում է ազատ ռադիկալները:
Քանի որ ամբողջական մթերքները միշտ ավելի օտակար են, քան հավելումներովը, խորհուրդ է տրվում սխտորը հում վիճակում օգտագործել: Կարող եք սխտորը ճզմել, թողնել 5 րոպե, հետո ուտել:
Թող սնունդը ձեր դեղամիջոցը լինի՝ 52 պճեղ սխտորով ապուր:
Բաղադրիչները՝ (կբավարարեն 4 բաժնի համար)
- Սխտորի 26 չմաքրած պճեղ
- 1 կտրտած սոխ
- 2 ճ. գ. ձիթապտղի յուղ
- 2 ճ. գ. բուսական յուղ
- ½ թ. գ. կայենյան պղպեղի փոշի
- 1 թ. գ. քրքումի փոշի
- ½ բաժակ կոճապղպեղ
- 2 ¼ բաժակ կտրտած սոխ
- 1 թ. գ. մանրացված ուրց
- 26 պճեղ մաքրված սխտոր
- ½ բաժակ պաստերիզացված կաթ
- 3½ բաժակ բանջարեղենային արգանակ
- 4 շերտ կիտրոն
Պատրաստումը՝
Ջեռոցը տաքացրեք մինչև 180 աստիճան: Նախ չմաքրած սխտորը լցրեք թխելու թավայի մեջ, վրան ձիթապտղի յուղ և ծովի աղ լցրեք: Ամանը ալյումինե փայլաթիթեղով փաթաթեք, դրեք ջեռոցը: Թողեք եփվի 45 րոպե, մինչև սխտորը ոսկեգույն-դարչնագույն դառնա: Սխտորը թողեք սառի և հետո սեղմեք մատներով, որպեսզի մաքրվի:
Կաթսայի մեջ յուղ լցրեք և տարածեք: Ավելացրեք ուրցը, սոխը, կոճապղպեղը, կայենյան պղպեղը, քրքումը և եփեք, մինչև սոխը կիսաթափանցիկ դառնա: Դա մոտ 6 րոպե կտևի: Մաքրված սխտորը բաժանեք երկու մասի (12:14) և լավ ճզմեք: Հետո ավելացրեք տապակած սխտորը և եփեք 3 րոպե:
Արգանակը լցրեք, կրակն իջեցրեք: Թողեք ապուրը մոտ 20 րոպե եռա: Ավելացրեք նուշի կաթը և թողեք էլի եռա: Համեմեք ծովի աղով և սև աղացած պղպեղով: Կիտրոնի մեկ շերտի հյութ քամեք: Ապուրը տաք մատուցեք: