Արամ Աբրահամյանի դիպուկ անդրադարձը Կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակի մասին. Անհնար է չհամաձայնվել նրա հետ

Հայտնի Հաղորդավար, լրագրող Արամ Աբրահամյանը գրում է.

«Եթե մեկ ամիս առաջ հարցնեինք մեր քաղաքացիներին՝ «ո՞ր երկրին եք ուզում, որ դառնա Հայաստանի նման», մեծամասնությունը կթվարկեր ԱՄՆ-ը, Իսպանիան, Իտալիան, Գերմանիան, Ֆրանսիան, գուցե արեւմտյան մի քանի ուրիշ պետություններ, սակայն՝ ոչ Չինաստանը:

Անգամ այն հայաստանցիները, որոնց ազատական ժողովրդավարության խնդիրներն առանձնապես չեն հետաքրքրում, ևս, վստահաբար, կասեին, որ Իտալիայում կամ Իսպանիայում կյանքը բարեկեցիկ է ու «ուրախ-զվարթ»:

Սակայն այժմ ոչ միայն մենք, այլ նաև նույն եվրոպացիները և ամերիկացիները տեսնում են, որ բարեկեցիկությունը, ինչպես նաեւ ազատությունը (որն, ընդունենք, շատ ավելի քիչ մարդկանց է հուզում) ամենևին էլ չեն ապահովում մարդկանց անվտանգությունը:

«Շատ Ավելի լավ է, – մտածում են այսօր մոլորակի միլիոնավոր մարդիկ, – դաժան, անմարդային, հակաժողովրդավարական միջոցներով հասնել պետության համար էական նպատակներին, քան ապահովել ազատությունը ու թույլ տալ, որ մարդիկ կյանքից հեռանան»:

Рубрикиkoks