ՏԵՍԱՆՅՈՒԹ։ Բուժաշխատողների գեղեցիկ անակնկալը կարանտինի մեջ գտնվող փոքրիկի 1 ամյակի առթիվ

Ավիատրանս հյուրանոցում իր ընտանիքի հետ մեկուսացված Արտո Այվազյանը Info Armenia-ի խմբագրության հետ զրույցում ցանկացավ կիսվել իր հաճելի տպավորություններով:

Իր շնորհակալական խոսքը հայտնելով հյուրանոցում իրենց հետ մեկուսացած բուժաշխատողներին, սպասարկող անձնակազմին, խոհարարներին և իհարկե ղեկավարությանը նախ և առաջ նրանց մարդկային վերաբերմունքի և հետո կատարած հսկայածավալ աշխատանքի համար։

Նման իրավիճակում օր ու գիշեր աշխատող բժիշկները այնքան հոգատար են հիվանդների նկատմամբ, նրանք աշխատում են ոչ մի կարևոր առիթ բաց չթողնել, ուրախացնել պացիենտներին, հնարավորինս դրական երանգ տրամադել այս օրերին։

Ոչ մեկը մեղավոր չի այս վիճակի համար ու առավելապես փոքրիկների համար ծննդյան տոները ամենասպասվածն են ողջ տարվա ընթացքում։

Ստորև ներկայացնում ենք գեղեցիկ տեսանյութ, որտեղ բուժաշխատողներն ու հյուրանոցի անձնակազմը անակնկալ են մատուցում կարանտինի մեջ գտնվող փոքրիկի ծննդյան մեկ ամյակի առթիվ։ Փոքրիկին ու մյուս բոլոր հիվանդներին ցանկանում ենք շուտափույթ ապաքինում։

Տեսանյութը դիտեք ստորև՝