Նիկոլ Փաշինյանը լավ նորություն հայտնեց բոլոր բուժաշխատողների և այլ վիրուսային հիվանդություններ ունեցող մարդկանց համար

Նիկոլ Փաշինյանը լավ նորություն հայտնեց բոլոր բուժաշխատողների և այլ վիրուսային հիվանդություններ ունեցող մարդկանց համար — Երեկ մենք իրականացրել ենք կորոնավիրուսի 236 թեստ, որից դրական է 28-ը։ Սա նշանակում է, որ մենք շարունակում ենք պահպանել շաբաթվա սկզբում արձանագրված զգուշավոր լավատեսությունը։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ նոր բուժվածների թիվը 24 է։

«Մենք առաջիկայում սպասում ենք բուժվածների թվի աճ, նաեւ մեկուսացումից դուրս եկած անձանց թվի աճ։ Վաղը պարետատանը կքննարկենք մեր հետագա անելիքները, թե երկուշաբթի օրվանից ինչ կարգավորումներ պիտի գործեն։ Բայց այս պահին մեր ամենամեծ մարտահրավերը հետեւյալն է, որ մենք վաղվանից արդեն պիտի ստեղծենք օրը 1000 թեստի հնարավորություն։ Այսօր արդեն խորհրդակցություն ենք ունեցել, եւ նախարարը պարզաբանել է, որ առաջին փուլում հնարավոր է, որ այդ թեստերի թիվը 1000-ի չհասնի։ Այնուամենայնիվ, քննարկումների արդյունքում եկանք այն եզրակացության, որ պետք է ցուցում լինի, ուղղակի մարդկանց հրավիրել եւ թեստավորել կլինի ժամանակի եւ ռեսուրսի անիմաստ կորուստ»,- ասավ Նիկոլ Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ վաղվանից ցուցումով բոլոր բուժաշխատողներին, թոքաբորբով հիվանդ ՀՀ բոլոր քաղաքացիներին, գուցե նաեւ այլ վիրուսային հիվանդություններ ունեցող քաղաքացիներին պարտադիր կթեստավորեն եւ պատկերացում կկազմեն ընթացիկ իրավիճակի մասին։ «Եվս մեկ ճշտում եմ ուզում անել կորոնավիրուսի հաստատված դեպքերի կապակցությամբ։ Տեղեկացնեմ, որ վերջին 1 շաբաթվա ընթացքում մենք այս թեմային վերաբերող ամբողջ տեղեկատվությունն ինտեգրել ենք եւ ստեղծել ենք թվային համակարգ, որտեղ օնլայն ռեժիմով թարմացվում են տվյալները»,- ասաց վարչապետը։

Նա նշեց, որ ճգշրտումների ընթացքում հայտնաբերել են 12 անճշտություն։ «Իհարկե, եւս մեկ անգամ կստուգվի այդ անճշտությունը։ Ընդհանուր թվի հաշվառման առումով մենք պետք է արձանագրենք, որ վարակի մեկնարկից ի վեր Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 921 դեպք, առանց այդ 12-ի հաշվառման կլիներ 909 դեպք։ Այսպիսի անճշտությունները տոկոսային հարաբերությամբ հնարավոր են, որովհետեւ դա կապված է լինում երբեմն պացիենտին մի հիվանդանոցից այլ հիվանդանոց տեղափոխվելու հետ, դրական ախտորոշումից հետո ախտորոշման վայրից դուրս գալու եւ դեռեւս որեւէ բուժհիմնարկում դե յուրե չգրանցվելու հետ։

Սա, իհարկե, մեծ բան չի փոխում մեր տվյալների մեջ, բայց մեր աշխատանքի թափանցիկության սկզբունքին հավատարիմ մնալով՝ եթե այսպիսի անճշտություններ լինեն, մենք ժամանակ առ ժամանակ կուղղենք»,- ասաց վարչապետը։

Рубрикиkoks