ԲՐԱՎՈ. Հայկ Մարությանի ԱՅՍ քայլը հարգանքի է արժանի

Ես հասկանում եմ, որ որոշ մարդիկ ու քաղաքական ուժեր դեռ չեն մարսել Երևանի ավագանու ընտրություններում իրենց ջախջախիչ պարտությունը ու լցված են մաղձով Հայկ Մարությանի և նրա թիմակիցների հանդեպ, այս ամենի ֆոնին փորձում են ամեն ձև վատաբանել ու անհիմն մեղադրանքներ են հնչեցնում Մարությանի հասցեին։

Չի կարելի չնկատել Ու ուրանալ քաղաքապետի կատարած հսկայածավալ աշխատանքը։

Ես վստահ եմ, որ Հայկ Մարությանը քայլ առ քայլ լուծում և լուծելու է տասնամյակներով քաղաքի առաջ ծառացած ու խորացած խնդիրները։ Մենք քեզ հետ ենք ու վստահում ենք քեզ, շարունակիր սկսածդ աշխատանքը։

Այսօր Հայկ Մարությանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Քանի որ երբեք պարգևավճար չեմ ստացել, ուստի, ինչպես և խոստացել էի, Շտապբուժօգնության հաշվեհամարին փոխանցել եմ մարտ ամսվա աշխատավարձս` 429.000 դրամ:

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր բուժաշխատողներին իրենց հերոսական աշխատանքի համար:

Рубрикиkoks