ԿԱՐԵՎՈՐ․ Արսեն Թորոսյանը կարևոր տեղեկություն է հայտնել կորոնավիրուսի շուրջ տիրող իրավիճակից

ԿԱՐԵՎՈՐ․ Արսեն Թորոսյանը կարևոր տեղեկություն է հայտնել կորոնավիրուսի շուրջ տիրող իրավիճակից։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեր դեպքերի կրկնապատկման ցիկլը մոտենում է 10 օրին:

Եթե այս տեմպը պահպանվի, ապա մենք ապրիլի 19-ին կունենանք մոտ 1.800 դեպք, իսկ ապրիլի 29-ին` 3600 դեպք:

Դրականը այն է, որ վերջին 5 օրերի աճի տեմպը ավելի դանդաղ է քան հավաքական վերցրած վերջին 10 օրերինը: Բացասականը այն է, որ այս փոքրիկ և հարաբերական «ձեռքբերումը» կարող է հօդս ցնդել, եթե մենք «թուլանանք» և կրկին վերադառնանք մեր առօրյա կյանքին` չպահպանելով հիվանդության տարածումը կանխող կանոնները»,-գրել է նա:

Рубрикиkoks