Հայաստանում կորոնավիրուսը կնահանջի․․․ ինչ է ասել էքստրասենսը՝ վարակի տարածման վերաբերյալ

Aravot.am-ը հրապարակել է հարցազրույց՝ Նելլի Սահակյանի հետ․

– Դուք օժտված եք էքստրասենսոր ունակություններով, բայց ձեր ու գործընկերների գոյությունը գիտականորեն հաստատված չէ։ Այդուհանդերձ, էքստրասենս անվանում են մարդկանց, ովքեր հայտարարում են, որ օժտված են էքստրասենսոր ունակություններով։ Ինչպե՞ս է ձեզ մոտ արտահայտվում նման օժտվածությունը։

– Ես տեսնում եմ, զգում, լսում, երբեմն նաեւ հոտառությամբ «ընթերցում» մարդկային ճակատագրերը։

– Այսօր ոչ միայն մենք, այլեւ ամբողջ աշխարհն է տառապում նոր կորոնավիրուսից։ Հետաքրքիր է՝ ստեղծված իրավիճակը դուք տեսե՞լ էիք, զգացել կամ կանխորոշել, քանի որ ձեր «ծառայությունների մատուցման» ցանկում է նաեւ հիվանդությունների «ախտորոշումը»։

– Այո, 2019թ. աշնանը զգացել եմ, որ 2020-ը լինելու է մարդկության համար դժվար շրջան, բայց ոչ թե վիրուսի, այլ ապրելակերպի, տնտեսական վատթարացման շրջան։

Այդ մասին ես հայտնել եմ շրջապատիս։ Շատերը այս արհավիրքը կապում են Աստծո հետ, մինչդեռ կորոնավիրուսը աստվածային պատիժ չէ, այլ մարդկային գործոն՝ քաղաքական նպատակներ հետապնդող՝ թուլացնել որոշ պետությունների տնտեսությունը։

Իսկ մարդկության համար այդ աղետը դարձի գալու, իրենց արարքները վերլուծելու ու գնահատելու շանս է։

– Ձեր խոսքերով՝ դժվար շրջանի ավարտը տեսնո՞ւմ եք։

– Յուրաքանչյուր փորձություն՝ լինի դա մարդկային գործոնով պայմանավորված, թե երկնային ուժերի, ունի տրամաբանական ավարտ։

Ստեղծված վիճակն ավելի շուտ կավարտվի, եթե մարդկությունը համախմբված աղոթք անի ամեն օր։ Նման ճանապարհով դրական էներգիա կուղարկի առ Աստված ու կստանա Աստծո ողորմությունը։

Այսօր բնությունը ծանրացած է մարդկային բացասական արարքներից ու մտքերից։ Հենց դա էլ մի պատճառ է, որ երբեմն հանգում ենք նաեւ այսպիսի իրավիճակների։

Այլ կերպ ասած՝ օրինակ, երբ մարդը թույլ իմունիտետ է ունենում, հիվանդանալու, վարակվելու հավանականությունն ավելի շատ է լինում։ Նույնն է եւ բնությունը. ինչքան վերջինս ու մարդկային հոգին մաքուր լինեն, այնքան անխոցելի կլինենք։

Պարզ ասած, եթե մենք ճիշտ ձեւով պայքարենք, ինչպես նշեցի, ապա այս ամենը կնահանջի։ Ըստ իս՝ 5-րդ ամսին՝ մայիսին։ Ասածս վերաբերում է Հայաստանին։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Рубрикиkoks